ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հիմնավորված է. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահ է, որ կառավարությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը հասնելու հարցում կհաջողի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարին տված հարցազրույցի ընթացքում: «Նախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հիմնավորված է, և ես համոզված եմ, որ հասարակության մոտ որևէ կասկած չի հարուցում, որ այն խորհրդարանը, որը հիմա ունենք, բացարձակապես չի արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքական նախապատվությունները և տրամադրությունները և, ըստ այդմ,  այլևս չի կարող գործել Հայաստանի քաղաքացիների անունից: Հետևաբար, անհրաժեշտություն կա անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասել է Միրզոյանը:

Հարցին, թե ե՞րբ են պատրաստվում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Միրզոյանը պատասխանել է, որ դա ամրագրված է կառավարության ծրագրում, որը հավանության է արժանացել Ազգային ժողովի կողմից: «Երբ մենք ներկայացրել ենք կառավարության ծրագիր, նշել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- նշել է ՀՀ առաջին փոխվարչապետը:

Անդրադառնալով մինչ արտահերթ ընտրությունները իրականացվելիք օրենսդրական փոփոխությունների մասին հարցին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ տեղի են ունեցել տարբեր շահագրգիռ կողմերի, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել բազմաթիվ նիստեր, բազմաթիվ դրույթներ քննարկվել են, եղել են հանդիպումներ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: «Ես ինքս մեկ անգամ մասնակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների համանման նիստին, Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ են եղել քննարկումներ, և հիմա սեղանին ունենք հայեցակարգ, որը հաշված օրերի ընթացքում արդեն կդրվի հանրային քննարկման, իսկ այդ քննարկումից հետո շատ արագ կպատրաստենք հստակ օրենքի նախագծեր»,- մանրամասնել է առաջին փոխվարչապետը;

Նա հավելեց, որ արդեն իսկ քննարկումների արդյունքում որոշակի առաջարկներ ձևավորվել են և Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագծեր, որոնք արդեն ընդունվել են Ազգային ժողովի կողմից: «այդ փաթեթով կառավարությանը, ոստիկանությանը գործուն մեխանիզմներ են տրվում ընտրակաշառքն արմատախիլ անելու համար: Օրինակ, նախատեսվում է ազատազրկում ընտրակաշառք առաջարկելու, ընտրակաշառք վերցնելու համար: Բազմաթիվ դրույթներ կան»,- ընդգծել է Միրզոյանը:

Նա հավաստիացրել է, որ իրականացվել են այնպիսի փոփոխություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու, որպեսզի ընտրակաշառքն արմատախիլ արվի: Միրզոյանի գնահատմամբ՝ ընտրակաշառքը իրավունք չունի տեղ ունենալ 21-րդ դարի հայ հասարակության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    24°  12° 
    10.05.2024
    24°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: