ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

ԵՄ-ն պետք է դառնա անկախ խաղացող. Յունկեր

Միջազգային ասպարեզում Եվրամիությունը պետք է դառնա անկախ խաղացող: Եվրախորհրդարանին հղած ուղերձում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Հայտարարությունը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կայքում, փոխանցում է Gazeta-ն: 

«ԵՄ-ի համար ժամանակն է, որ աշխարհաքաղաքական հանգամանքները հաշվի առնելով՝ միջազգային հարաբերություններում դառնա ինքնիշխան, ինքնուրույն գլոբալ խաղացող»,- ասել է Յունկերը:

Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել ուշադրություն դարձնել միության պաշտպանական քաղաքականությանը: Ընդ որում՝ նա շեշտել է, որ ԵՄ-ն չի պատրաստվում ռազմականացվել, սակայն ցանկանում է այս ոլորտում ավելի մեծ անկախության հասնել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 6.44 կմ/ժ
25 C°
 
15°  26° 
21.09.2018
15°  24° 
22.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: