Իդլիբ. ԱՄՆ-ի «առաքելությունը» Սիրիայում նոր ընթացք է ստանում
Վերջին օրերի ընթացքում Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից ազատագրելու Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի կողմից ծրագրվող գործողությունները խիստ քննադատության են արժանանում Արևմուտքի` հատկապես ԱՄՆ-ի կողմից:
Վերջինս սկսել է կրկին մեղադրել Սիրիայի կառավարությանը քիմիական զենք կիրառելու մտադրության մեջ` զգուշացնելով, որ ցանկացած այդպիսի գործողության համար Վաշինգտոնը և իր դաշնակիցներ Ֆրանսիան ու Բրիտանիան կտան համարժեք պատասխան: «Վերջին օրերին մենք ջանացել ենք ազդանշան ուղարկել, որ եթե երրորդ անգամ քիմիական զենք կիրառվի, ապա պատասխանը շատ ավելի զորեղ կլինի, քան նախկինում»,- ասել է Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը:
Իր հերթին, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին զգուշացրել է Ռուսաստանին ու Իրանին, որ Սիրիայում շարունակվող ռմբակոծությունները կարող են ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ: «Ժամանակն է, որ Ռուսաստանը դադարի վատնել մեր ժամանակը, կարևոր չէ՝ ինչ զինատեսակներ ու միջոցներ են գործադրվում, Միացյալ Նահանգները խստորեն դեմ է արտահայտվում Իդլիբում իրավիճակի ցանկացած սրացման», - հայտարարել է Հեյլին, զգուշացնելով, որ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքում Վաշինգտոնը համարժեք պատասխան կտա:
Հատկանշական է, որ նախկինում Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի ենթադրյալ կիրառումն է ԱՄՆ-ն օգտագործել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին հարվածելու համար: Հետևաբար` չի բացառվում, որ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման մտադրության մասին խոսակցությունները կոչված են հիմք ստեղծելու ԱՄՆ և նրա դաշնակիցների կողմից Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու համար:
Այս կապակցությամբ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ասել է, որ Մոսկվան ԱՄՆ-ից ու նրա դաշնակիցներից ակնկալում է տեղակատվություն տրամադրել Սիրիայի տարածքում գտնվող այն կառույցների մասին, որոնք հավատացած են, թե քիմիական զենքեր են արտադրում:
Ավելի վաղ, Բաշար Ասադն իր հերթին անտրամաբանական է համարել կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի հավանական օգտագործումը՝ փաստելով՝ «ինչպե՞ս կարող է բանակը կիրառել քիմիական զենք այն վայրում, որտեղ տեղակայված են սեփական ուժերը, քանի որ զինվորականները կարող են վիրավորվել, կառավարությունն ինքը կարող է կորուստներ կրել քիմիական զենքի օգտագործման հետևանքով»։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն էլ իր հերթին նշել է, որ «Թրամփը փորձում է ձուկ որսալ պղտոր ջրում, որպեսզի լուծի ներքաղաքական խնդիրները»: «ԱՄՆ-ում Թրամփի դիրքը դժվար է կայուն համարել, և նա փորձում է այդ խնդիրը փոխհատուցել Սիրիայի ժողովրդի հաշվին»,- ասել է Զարիֆը` կոչ անելով ԱՄՆ-ի նախագահին՝ «մի կողմ քաշվել, որպեսզի աշխատելու հնարավորություն տրվի նրանց, ովքեր Սիրիայում պայքարում են ահաբեկիչների դեմ»:
Նշենք, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների հսկողության տակ մնացած վերջին տարածքներից մեկը համարվող Իդլիբի վրա կառավարական զորքերի վերահսկողության հաստատումը կարագացնի այդ երկրում խաղաղության հաստատումը: Այս համատեքստում հետաքրքիր է Վաշինգտոնի ակտիվ փորձերը խոչընդոտելու Իդլիբի ազատագրմանը: Եթե ավելի վաղ թվում էր, թե ԱՄՆ-ն կորցրել է հետաքրքրությունը Սիրիայի նկատմամբ (ինչի մասին խոսում էր այդ թվում նաև ԱՄՆ նախագահի հայտարարությունն առ այն, որ մինչև կոկորդը կուշտ է սիրական հակամարտությանն ամերիկացիների մասնակցությունից և պետք է մտածել ամերիկացի զինվորներին Սիրիայի տարածքից դուրս բերելու մասին), Վաշինգտոնի ընդդիմանալն ահաբեկիչներից Իդլիբի ազատագրմանը, ցույց է տալիս, որ իրականությունը միանգամայն այլ է. ամերիկյան վարչակազմը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Սիրիայի նկատմամբ և փորձում է ամեն կերպ պահպանել այդ երկրում մնացած իր ազդեցության գոտիները:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 4,63 կմ/ժ