ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելի ԱԳնախարարը դրական է արձագանքել Հայաստանից ժամանող ուխտավորների վիզայի չեղարկման հարցին

Սեպտեմբերի 13-ին, Իսրայելի ԱԳՆ-ում տեղի է ունեցել հանդիպում երկրի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի ու Երուսաղեմի հոգևոր պետերի միջև։ 

Ինչպես հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը,  հանդիպմանը քննարկվել են  քրիստոնյա համայնքներին հուզող հարցեր, մասնավորապես Քնեսեթում եկեղեցապատկան  կալվածների վերաբերյալ օրենքի նախագիծը և դրանցից հարկեր գանձելու Երուսաղեմի քաղաքապետարանի որոշումը։

Նախարարը Հոգևոր պետերին փոխանցել է, որ օրինագիծը հետ է կանչվել և այն քննարկման չի դրվել։ Հավանաբար կմշակվի նոր օրինագիծ, որը չի վտանգի եկեղեցապատկան կալվածքները։

Հարկեր գանձելու վերաբերյալ պարոն Հանեգբին հայտարարել է, որ ստեղծվում է երկխոսության ֆորում այս հարցի քննարկման համար:

Դրա շուրջ արդեն Իսրայելը բանակցում է Վատիկանի հետ և հավանաբար 2019թ. կստորագրվի համաձայնագիր և այդ համաձայնագրի նմանությամբ  կստորագրվի  նաև համաձայնագիր Սուրբ Երկրի քրիստոնյա մյուս համայնքների հետ:

Բաղդասարյանի փոխանցմամբ, պատրիարքության ներկայացուցիչները հանդիպմանը բարձրացրել են նաև Հայաստանից ժամանող ուխտավորների վիզայի չեղարկման հարցը, որին նախարարը դրական է արձագանքել։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: