ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպա ժամանող անօրինական միգրանտների թիվը նշանակալիորեն նվազել է

Reuters

Եվրոպա ժամանող անօրինական միգրանտների թիվը նշանակալիորեն նվազել է: Այս մասին հայտարարվել է Շվեյցարիայի Զալցբուրգում ընթացող ԵՄ գագաթաժողովի ընթացքում, փոխանցում է Euronews-ը: Գագաթաժողովի հիմնական թեմաներից է դարձել հենց միգրացիան:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի խոսքով, այս տարի ժամանել է 100 հազար մարդ, որը քիչ է նույնիսկ մինչ ճգնաժամը եղած ժամանակահատվածում եկածների թվից:

Ըստ Տուսկի, ԵՄ միասնական քաղաքականությունը, այլ ոչ թե ռադիկալների հռետորաբանությունն է օգնել այս խնդրի լուծմանը:

«Ես կոչ եմ անում բոլոր ղեկավարներին դադարեցնել փոխադարձ մեղադրանքները: Չնայած ագրեսիվ հռետորաբանությանը` գործն առաջ է շարժվում ճիշտ ուղղությամբ: Հիմնականում ի շնորհիվ այն բանի, որ մենք կենտրոնացել ենք արտաքին սահմանների վերահսկման վրա», - նշել է Տուսկը:

Մյուս կարևոր ասպեկտն աշխատանքն է այն երկրների ու տարածաշրջանների հետ, որտեղից մարդիկ գալիս են Եվրոպա: Եվրամիությունը գործարկել է մի շարք նպատակային ծրագրեր և ներդրումային նախագծեր:

ԵՄ արտաքին և անվտանոգթւյան հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, - «Մենք կշարունակենք միգրացիոն ճգնաժամի հարցերով աշխատանքն աֆրիկյան երկրների հետ համագործակցության շուրջ: Մասնավորապես, սա նշանակում է ներդրումներ անդամ-երկրների կողմից, աշխատանքի շարունակում ՄԱԿ-ի կառույցների հետ, իսկ սա նշանակում է յուրաքանչյուր երկրի կողմից հավասար ներդրում սոլիդարության և միջազգային պաշտպանության իրավունք ունեցող անձանց համար պատասխանատվության հիման վրա»:

Հակամիգրացիոն քաղաքականության կողմնակից է առաջին հերթին Իտալիան, որն արդեն իսկ որոշակի քայլեր է կատարել այդ ուղղությամբ, օրինակ` փակել է իր նավահանգիստները ոչ կառավարական փրկարարական կազմակերպությունների նավերի համար: Նման դիրքորոշում ունեն նաև Ավստրիան և Վիշեգրադյան խմբի երկրները` Չեխիան, Լեհաստանը, Հունգարիան և Սլովակիան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: