ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն մեխանիզմ կստեղծի՝ շարունակելու ֆինանսական գործարքներն Իրանի հետ. Ֆեդերիկա Մոգերինի

НТВ

Եվրամիությունը պատրաստվում է ստեղծել մի մեխանիզմ, որը թույլ կտա օրինական ֆինանսական գործարքներ կատարել Իրանի հետ: Սա թույլ կտա եվրոպական ընկերություններին շարունակել առևտուրն Իրանի հետ ԵՄ օրենսդրության շրջանակներում: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Twitter-ի միկրոբոլոգից, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին երեկ Իրանի միջուկային գործարքի կողմերի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան և Իրան) ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

“Եվրոպական Միությունը կստեղծի մի իրավաբանական անձ,  որը թույլ կտա իրականացնել օրինական ֆինանսական գործարքներ Իրանի հետ: Սա թույլ կտա եվրոպական ընկերություններին շարունակել առևտուրն Իրանի հետ ԵՄ օրենսդրության շրջանակներում և որը կարող է բաց լինել նաև աշխարհում այլ գործընկերների համար”, - նշել է Ֆեդերիկա Մոգերինին:

Վերոնշյալ հանդիպումից հետո արված հայտարարությունում, մասնավորպես, նշվում է, որ “Համատեղ համապարփակ գործողությունների պլանի մասնակիցները (խմբ. Իրանի միջուկային գործարք) նշում են, որ Իրանը շարունակում է ողջ ծավալով իրականացնել իր` միջուկային ոլորտին վերաբերող պարտականությունները”: Այս երկրների ներկայացուցիչներն ընդգծել են նաև անհրաժեշտությունը, որ Իրանը  պետք է շարունակի դրանք կատարել:

Երեկ Նյու Յորքում կայացած հանդիպումն արդեն երկրորդ նախարարական հանդիպումն է Իրանի հարցով ԱՄՆ-ի` Իրանի միջուկային գործարքից դուրս գալուց հետո: Առաջինը կայացել է այս տարվա հունիսին: Ի տարբերություն նախորդի, այս անգամ բանակցությունների ավարտից հետո ԶԼՄ-ների հետ հանդիպմանը Մոգերինիի հետ միասին ներկա է եղել նաև Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը: Նա ևս կարդացել է ամփոփիչ հայտարարությունը, սակայն պարսկերենով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ Մոգերինին ու Զարիֆը հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերիին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: