ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր Երևանում կկայանա ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստը

Սեպտեմբերի 25-ին Երևանում կկայանա Եվրոպական Միություն - Հայաստանի Հանրապետություն գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը:

ԵՄ-ՀՀ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի համանախագահներն են հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, Եվրամիության կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս Սուրմելիսը: Նիստին կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Համանախագահները կներկայացնեն առևտրի և ներդրումների ոլորտում վերջին ժամանակաշրջանի միտումները:

Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն հարցեր, որոնք ներառված են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) առևտրի և առևտրին առնչվող հարցերի վերնագրի ներքո: Մասնավորապես`   ապրանքների և ծառայությունների առևտուր, մաքսային ոլորտ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, մտավոր սեփականության իրավունքներ, մրցակցություն և պետական գնումներ: Կողմերը կքննարկեն ՀԸԳՀ առևտրին առնչվող գլուխների իրականացման միջոցառումները (ճանապարհային քարտեզներ): Օրակարգում ներառված են նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի դիտանցմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    21°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: