ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի

twitter.com/slawafigo

Ինդոնեզիայի Սուլավեսի կողզում երկրաշարժի և դրանց հաջորդած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի, հայտնում է Բնական աղետների դեմ պայքարի ինդոնեզական ազգային գործակալությունը:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ այս պահի դրությամբ հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորածներ, ուստի, զոհերի թիվն առաջիկայում կարող է ավելանալ:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, Ինդոնեզիայի իշխանությունները հայտնում են, որ նրանցից շատերը զոհվել են լողափին գտնվելու ընթացքում՝ ցունամիի հետևանքով առաջացած  հսկայական ալիքի հարվածից:

Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներից հետո կղզուն հարվածել է 2 մետրանոց ջրային ալիքը: Երկրաշարժի հետևանքով հազարավոր տներ, ինչպես նաև հյուրանոցներ, հիվանդանոցներ և առևտրի տներ են փլուզվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: