ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Ազնավուրի ծննդյան թիվը սխալ ներկայացնելու մեջ մեղավոր է Agence Publics-ը. Tert.am

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի բացման արարողությանը Շառլ Ազնավուրի ծննդյան թիվը սխալ ներկայացնելու մեջ մեղավոր է Agence Publics ընկերությունը:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՖՄԿ գագաթաժողովի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պարզաբանելով տեղի ունեցածը:

«Արարողության կոնտենտի, նաև գրաֆիկական լուծումների պատասխանատուն եղել է Agence Publics ընկերությունը, որը համերգի գլխավոր կազմակերպիչն է: Մենք դա հանձնարարել էինք իրենց, և տարեթվի շփոթությունը նրանց մեղքով է եղել: Մենք դրա հետ կապված նրանցից պարզաբանումներ ենք պահանջել»,- ասել է նա՝ նշելով, որ կազմակերպությունը սխալմունքը բացատրում է տեխնիկական վրիպակով:


Նշենք, որ երեկ Հանրապետության հրապարակում՝ ՖՄԿ գագաթաժողովի բացման արարողության ժամանակ էկրանին Շառլ Ազնավուրի ծննդյան թիվը սխալ էր ներկայացվել. գրված էր 1914-2018, այնինչ շանսոնյեն ծնվել է 1924 թվականին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: