ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 064,56 դրամ ԱՐԾԱԹ - 222,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 131,84 դրամ

Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել անհետ կորած սաուդցի լրագրող Հաշքաջիի հարսնացուին

appleinsider.com

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տուն է հրավիրվել Թուրքիայում անհետ կորած սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի  հարսնացուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք նրա հարսնացուին Օվալաձեւ աշխատասենյակ ենք հրավիրել», - Թուրքիայի կողմից ազատ արձակված բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հայտնել է Թրամփը: Հաշքաջին, ով տեսաբան է աշխատում ամերիկյան Washington Post թերթում և 2017-ից բնակվում է ԱՄՆ-ում, հոկտեմբերի 2-ին անհետացել է Թուրքիայում՝ այդ երկրում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո:

Սաուդցի լրագրողի հարսնացուի խոսքով, հյուպատոսարանի աշխատակցիները նրան հրավիրել են փաստաթղթերի ձեւակերպման համար, իսկ իրեն շենք թույլ չեն տվել մտնել: 5 ժամ սպասելուց հետո հյուպատոսարանի աշխատակիցներից մեկը աղջկան ասել է, որ Հաշքաջին արդեն գնացել է և այլեւս կարքի չկա նրան սպասելու:

Սաուդյան Արաբիայի իշխանությունների պնդմամբ, Հաշքաջին անհետացել է հյուպատոսարանի շենքից դուրս գալուց հետո և դիվանագիտական առաքելությունը համագործակցում է Թուրքիայի իշխանությունների հետ, նրա անհետացման պատճառները պարզելու նպատակով: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պետք է ապացուցի, որ առնչություն չունի լրագրողի անհետացման հետ:

Ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ին հաղորդել է ձայնագրությունների և տեսագրությունների առկայության մասին, որոնք հաստատում են սաուդցի լրագրողի մահն ու խոշտանգումները: Թերթի աղբյուրի խոսքով, տեսագրություններն ապացուցում են, որ երբ հոկտեմբերի 2-ին  Հաշքաջին մտել է հյուպատոսարան, նրան սպանել ու անդամատել են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 57%
Քամի՝ 8.05 կմ/ժ
10 C°
 
   
22.11.2018
  10° 
23.11.2018
Հարցում

Կո՞ղմ եք Փաշինյանի քաղաքականությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: