ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքում խմելու ջրից ավելի քան 110 հազար մարդ է թունավորվել

Mehdi Fedouach / AFP

Իրաքի Բասրայի նահանգում անորակ խմելու ջրից թունավորվածների թիվը հասել է 111 հազարի: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները`վկայակոչելով Բասրա նահանգում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարին:

Օգոստոսի սկզբին երկրի հարավային այդ նահանգը բախվել էր ջրի պակասի և բնակչությանն էլեկտրաէներգիայի մատակարարումների ընդհատումների հետ կապված սուր խնդրի հետ: Իրավիճակից դժգոհ բնակիչները դուրս էին եկել բողոքի ակցիաների, որոնք վերաճել էին անկարգությունների. արդյունքում  զոհվել էր մոտ 10 մարդ, հրկիզվել էին քաղաքական կուսակցությունների գրասենյակներ, պետական հեռուստատեսության և ռադիոհաղորդումների կենտրոնակայանները, ինչպես նաև շիաների ռազմականացված կազմավորումների մասնաճյուղերը: Կրակով ոչնչացվել էր Բասրայում Իրանի հյուպատոսությունը:

Խորհրդարանի արտակարգ նիստն այս հարցով որևէ արդյունք չտվեց. վարչապետ Հայեդ ալ-Աբադին օրենսդիրներին մեղադրեց հարավային նահանգում ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական նպատակների համար օգտագործելու մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    15 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: