ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովան անդրադարձել է Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

VistaNews.ru

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց այցելությանն Արցախ, հայտնում է «Արմենպրես»-ը:

«Մենք լավ ենք վերաբերվում բոլոր խաղաղապահական նախաձեռնություններին, որոնք իսկապես ուղղված են խաղաղության հաստատմանը: Ինչ վերաբերում է այս ակցիային, ապա դրա կազմակերպիչներն ու մասնակիցները ռուսական կողմից ՌԴ ԱԳՆ-ին չեն դիմել, այդ պատճառով մեզ համար դժվար է դատողություններ անել այս հարցի շուրջ: Մեզ հետ այդ տեղեկություններով ոչ ոք չի կիսվել: Կցանկանայի ասել, որ սկզբունքորեն նման միջոցառման հաջողության համար կարևոր է հակամարտության բոլոր կողմերի ըմբռնումն ու աջակցությունը, քանի որ խոսքը հակամարտության հետ կապված իրավիճակի մասին է», - ասել է Մարիա Զախարովան:

Արցախ այցելած ռուս կանանց թվում են եղել հայտնի գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան և այլք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: