ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյան. Ով ուզում է բիզնեսով զբաղվել, պետք է հեռանա քաղաքականությունից

Բիզնեսը Հայաստանում պետք է տարանջատվի քաղաքականությունից: Ով ուզում է բիզնեսով զբաղվել, պետք է հեռանա քաղաքականությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կապանում քաղաքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի քարոզարշավին մասնակցելով՝ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում նախկինում խնդիր էր բիզնեսը և քաղաքականությունը տարանջատելը: Ես մեծ հարգանք ունեմ բոլոր գործարարների նկատմամբ: Շատ կարևոր է, որ նրանք իրենց աշխատանքային տաղանդով կարողանում են բիզնես անել, հարկեր վճարել: Գործարարները կարևոր դերակատարություն պետք է ունենան մեր երկրի զարգացման գործում: Բայց, ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Դժբախտություն կլիներ, եթե ՀՀ վարչապետը Հայաստանում բիզնես շահ ունենար: Դա բացառված է»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց` նույնն էլ վերաբերում է քաղաքներին. բիզնեսը պետք է տարանջատվի իշխանությունից: Փաշինյանը վստահեցրեց` Կապանի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանը չունի բիզնես, նրա միակ գործը պետք է լինի ժողովրդին ծառայելը: Նա նկատեց` նաև քաղաքապետի մյուս թեկնածուներն իրենց պաշտոնավարման ընթացքում ոչ մի սեփականություն չպետք է ձեռք բերեն: «Ով ուզում է բիզնեսով զբաղվել, թող հեռանա քաղաքականությունից, զբաղվի այդ գործով: Մենք չենք կարող որոշել, թե ով ինչով զբաղվի, ժողովուրդը պետք է որոշի իր ընտրությամբ: Բիզնեսը չի կարող խառնվել քաղաքականությանն ու պետական կառավարմանը»,- շեշտեց Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: