ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 184,63 դրամ ԱՐԾԱԹ - 242,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 495,32 դրամ

«Աստծո կամոք հաջողությամբ կպսակենք այս սուրբ դատը». Էրդողանն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը

© Sputnik/ Sergei Guneev

Իզմիրում թուրքական «STAR» նավթավերամշակման գործարանային համալիրի բացման արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, փոխանցում է Ermenihaber-ը: 

Թուրքիայի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ հայերն «օկուպացրել են ադրբեջանական հողերի 20%-ը»: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանի կայունության համար կարևոր երկրներ են և առանց այդ երկրների թույլտվության ոչ մի նախագիծ չի կարող իրագործվել տարածաշրջանում:

«Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը քառորդ դար շարունակ բռնազավթման տակ է: Միջազգային հանրությունն այլևս չի կարող լռության մատնել այդ հարցի լուծմանը միտված Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությունները: Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը վերջ կդնի աշխարհի բոլոր ծայրերում ի հայտ եկող անարդարություններին, այդ թվում նաև Ղարաբաղի  հակամարտությանը»:

Էրդողանը միջազգային կառույցներին մեղադրել է արդարության զգացումից հեռու լինելու մեջ և զգուշացրել, որ այդ կերպ դրանք հեղինակազրկվում են:

«Մենք՝ որպես Թուրքիա և Ադրբեջան, ցանկացած պարագայում շարունակելու ենք մեր ընդհանուր պայքարն այն արժեքների համար, որոնց հավատում ենք: Աստծո կամոք հաջողությամբ կպսակենք այս սուրբ դատը»,- եզրափակել է Էրդողանը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
   
21.01.2019
   
22.01.2019
Հարցում

2019 թվականը բեկումնայի՞ն կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: