ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մաքսիմ Մանուկյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը /82կգ / «բրոնզ» նվաճեց և առաջին մեդալը բերեց իր թիմին: Այդ պարգևի համար գոտեմարտում նա հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իրանցի Սաիդ Աբդվալին` 4:1:

Սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն էր ընձեռվել նաև Գևորգ Ղարիբյանին /60 կգ/: Բայց նա մեդալի համար հանդիպումը տանուլ տվեց և գլխիկոր հեռացավ ասպարեզից: Այսօր` հոկտեմբերի 27-ին, մրցագորգը կտրամադրվի առաջնության վերջին քաշայիններին: Հայաստանից կմրցեն գյումրեցիներ Կարապետ Չալյանը /77կգ/ և անվանի Արթուր Ալեքսանյանը /97կգ/տեղեկացնում է ՀԱՕԿ

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: