ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 5.3%

eweek.com

Հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը, ինֆլյացիայի ցածր մակարդակը և առևտրի համար բարենպաստ պայմանների առկայությունը կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը, իսկ ՀՆԱ իրական աճը 2018թ-ին կանխատեսվում է 5.3%-ի սահմաններում: Ինչպես հայտնում է «Արմենպրեսը»՝ այս մասին ասված է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցում: Նշենք, որ նախորդ կանխատեսմամբ 2018թ-ին Հայաստանի տնտեսական աճը գնահատվում էր 4.1%:

Զեկույցի գնահատականների համաձայն՝ ընթացիկ տարում տնտեսական աճին նպաստող գլխավոր ոլորտները լինելու են ծառայությունների ոլորտը՝ 6.3% և արդյունաբերությունը՝ 5%, իսկ գյուղատնտեսության աճը կկազմի 2.5%:

«2018թ-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը չի խաթարել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների դրական միտումները: 2018թ-ի առաջին կիսամյակում տնտեսությունն աճել է 8.3%-ով: Իրական աշխատավարձի աճը, գործազրկության կրճատումը և դրամական փոխանցումների աճը խթանում են սպառման ծավալների մեծացմանը և աղքատության կրճատմանը», - ասված է ՀԲ զեկույցում:

Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հոկտեմբեր ամսին հրապարակված նոր կանխատեսումների համաձայն ևս Հայաստանի տնտեսական աճի գնահատականները բարելավվել էին՝ 3.4%-ից բարձրանալով մինչև 6%:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: