«Մեր երկրների գիտությունների ակադեմիաների միջև համագործակցությունն ունի հսկայական արժեք». Արմեն Սարգսյան
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Բելառուսի ազգային ակադեմիա։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջին անգամ Բելառուսի ԳԱԱ այցելել է երիտասարդ տարիքում՝ 1976 թվականին, երբ մասնակցել է ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսի աշխատանքներին։ Նախագահի խոսքով՝ մեր երկրների գիտությունների ակադեմիաների միջև բարեկամությունն ու համագործակցությունն ունեն հսկայական արժեք։
Բելառուսի ազգային ակադեմիայի ղեկավար Վլադիմիր Գուսակովի ուղեկցությամբ նախագահը նախ այցելել է ակադեմիայում գործող «Հայրենական գիտության ձեռքբերումները՝ տնտեսությանը» խորագրով ցուցահանդես, ծանոթացել էներգետիկայի և էներգախնայողության, լազերային և նանոտեխնոլոգիաների, պաշտպանունակության և ազգային անվտանգության ու մի շարք այլ ոլորտներում իրականացված մշակումներին։ Նախագահը եղել է նաև ակադեմիայի պատմության թանգարանում, գրառում կատարել պատվո հյուրերի մատյանում։
Այնուհետև Բելառուսի ազգային ակադեմիայի ղեկավարության և աշխատակիցների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը խոսել է երկու երկրների միջև գիտատեխնիկական համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև ակադեմիաների միջև կապերը սերտացնելու մասին։
«Մեր անկախ հանրապետություններից յուրաքանչյուրն այսօր գնում է իր ճանապարհով, բայց, կարծում եմ, մենք շատ ընդհանուր բաներ ունենք. դրանցից են գիտությունն ու կրթությունը։ Այդ իսկ պատճառով համագործակցությունն ակադեմիաների միջև մեծ նշանակություն ունի։ Հայաստանը փոքր երկիր է, բայց ունի զարգացած ակադեմիական, գիտական համակարգ, և դա արտացոլվելու է Հայաստանի ապագայի վրա։ Ես ձեր ակադեմիայում ևս ապագա տեսա։ Գնահատելի է, որ ձեր սպեկտրը շատ լայն է ՝ սկսած ագրարայինից մինչև ամենաժամանակակից ոլորտները»,-նշել է նախագահը։
Նա հատկապես ողջունելի է համարել այն հանգամանքը, որ Բելառուսի ակադեմիան սերտորեն կապված է արտադրության հետ, և արտադրության մեջ ներդրվող շատ գիտական հետազոտություններ դուրս են գալիս հենց ակադեմիայից։
Նախագահի խոսքով՝ գործակցելու շատ ուղղություններ կան․ թե՛ լազերային ու թվային տեխնոլոգիաների, թե՛ միջուկային էներգետիկայի, թե՛ սննադամթերքի արտադրության և հատկապես՝ սննդամթերքի անվտանգության ոլորտներում։
«Ինքս տեսնում եմ մի շարք ուղղություններ, որոնցում մենք կարող ենք համագործակցել և նորից միասին աշխատել, արդեն՝ ուղիղ ձևով։ Այսօր ներդաշնակեցնելու ժամանակն է։ Այսինքն՝ ժամանակն է, որ մենք գտնենք ընդհանուր խնդիր, որը կարող ենք համատեղ ուժերով լուծել և գտնել այն տեղերը, որտեղ կարող ենք միմյանց փոխլրացնել», - ընդգծել է նախագահ Սարգսյանը։ Նա ավելացրել է, որ իր կողմից կանի ամեն ինչ՝ երկու երկրների միջև գիտական ոլորտում գործակցությունը զարգացնելու համար։
Վլադիմիր Գուսակովն իր հերթին նշել է, որ Բելառուսի և Հայաստանի գիտությունների ակադեմիաները հատման շատ կետեր ունեն․ «Մենք միասին կաշխատենք, և կարող ենք շատ բան անել երկու երկրների տնտեսությունների զարգացման համար»։
Նախագահ Սարգսյանը եղել է նաև Բելառուսի ԳԱԱ Բ․ Ստեպանովի անվան ֆիզիկայի ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության ուղղություններին ու կատարված մշակումներին։
Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահն այցելել է նաև համակարգչային խաղերի արտադրության ոլորտում հանրահայտ Wargaming ընկերություն, որը հայտնի World of Tanks խաղի մշակողն է։
Ընկերության ղեկավարությունը նախագահին ներկայացրել է գործունեության ուղղությունները, իրենց հաջողության պատմությունն ու զարգացման ծրագրերը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 1,54 կմ/ժ