ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը վերսկսեց Իրանի դեմ պատժամիջոցների գործողությունը

plustvafrica.com

Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով ժամը 09:00-ից) վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Պատժամիջոցների օբյեկտներ են դառնում նախ և առաջ Իրանի նավթային ճյուղը, ինչպես նաև նրա բանկային հատվածը, նավաշինությունը և ծովային փոխադրումները, տնտեսության մի շարք այլ ճյուղեր: Դրանք ուղղված են ոչ միայն Թեհրանի, այլև այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք գործարար կապեր են պահպանում իրանցի գործընկերների հետ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն նախօրյակին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է. «Մենք ջանադրաբար աշխատում ենք, ոպեսզի վստահ լինենք, որ պաշտպանում ենք Իրանի ժողովրդին, և մեր գործունեությունը նպատակ ունի համոզվելու, որ Իրանի Իսլամական Հանրապետության չարամիտ գործելակերպը փոխվել Է»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 68%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: