ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցներից պետք է զգուշանան առավելապես փոքր տնտեսություններն, այդ թվում՝ Հայաստանը

Օրերս ուժի մեջ մտավ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փաթեթը, որի նպատակն իրանական նավթի վաճառքի ծավալների առավելագույն կրճատումն է:
Առանձնանցնենք մի քանի սկզբունքային դիտարկում, որոնք, կարծում եմ, պետք է հաշվի առնել խնդիրը վերլուծելիս:
Պատժամիջոցների երկրորդ փաթեթն անսպասելի չէր: Դեռևս այս տարվա օգոստոսից, երբ ուժի մեջ մտավ Թրամփի առաջին «կարմիր քարտն» առ Իրան, հայտնի էր, որ գործընթացը շարունակական է լինելու: Ավելին, հայտնի էր, որ Միացյալ Նահանգների նպատակն իրանական նավթի վաճառքի կրճատումն էր: Այսինքն` այն ինչ կատարվեց հիմա, նորություն չէր ո՛չ Իրանի, ո՛չ էլ միջազգային հանրության որևէ ներկայացուցչի համար: Ավելին, և՛ Իրանում, և՛ ուժային կենտրոններում նախապատրաստվում էին այս օրվան ընդառաջ: Իրանի պարագայում, մասնավորապես, քայլեր էին ձեռնարկվում երկրի տնտեսության եկամուտները դիվերսիֆիկացնելու (թողնենք հարցը՝ որքանով է դա հաջողվել իրագործել մինչև պատժամիջոցների հաստատումը): Ինչ վերաբերում է համաշխարհային խաղացողներին, ապա Եվրամիությունն իր հերթին, միջուկային համաձայնագրի անդամ մնացած երկրներն իրենց հերթին ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմներ էին փնտրում:
ԱՄՆ թողել է պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն: Որքան էլ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը վերջնագրային թվա (Իրանի հետ առևտուր անողը խնդիրներ կունենա ԱՄՆ հետ), վերջինս առանձնացրել է երկրների ցանկ, որոնց նկատմամբ բացառություններ կսահմանվեն: Ընդ որում, այդ երկրնեի ցանկ են մտել այնպիսի երկրներ, որոնք իրանական նավթի հիմնական գնորդներն են (Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա): Հրապարակայնորեն Թրամփն իր այդ քայլը բացատրում է նավթի գների վրա կտրուկ ազդեցություններից խուսափելու ցանկությամբ: Ավելի խորքային մակարդակում, հասկանալի է, որ նշված երկրների հետ լրացուցիչ խնդիրների ստեղծումն այսօր ձեռնտու չէ ոչ մի կողմի համար: Մյուս կողմից, իրանական նավթի նկատմամբ իրական մասշտաբային էմբարգոն կխթանի այլ աղբյուրներից նավթի արդյունահանման ծավալների աճին, ինչի խնդիրն այսպես թե այնպես շուկայում առկա է:
Պատժամիջոցներից առավելապես պետք է զգուշանան փոքր տնտեսությունները: Վերոնշյալ դիտարկումները թույլ են տալիս ենթադրելու, որ հիմնական խոշոր խաղացողներն, այնուամենայնիվ, կգտնեն այս ամենը շրջանցելու կամ դրա հետևանքները մեղմելու ուղիներ: Խնդիրն առավել բարդ է փոքր տնտեսությունների համար, այդ թվում՝ Հայաստանի:
Լինելով Իրանի հետ անմիջական սահմանակից երկիր, ունենալով այդ երկրի հետ բարիդրացիական հարաբերություններ, ինչպես նաև լինելով ԱՄՆ հետ հարաբերությունները դրական մակարդակում պահելու և ընդլայնելու հավակնություններ ունեցող երկիր` մեզ համար այս իրավիճակում ճիշտ դիրքորոշում ունենալը կենսական նշանակության հարց է:
Եվ թեև ԱԳՆ կողմից արձագանքն ու պատժամիջոցների հնարավոր վնասների մասին ներկայումս ընթացող ուսումնասիրությունները փոքր-ինչ ուշացած են, քանի որ պատժամիջոցներն ինչպես բոլորի, այնպես էլ Հայաստանի համար անակնկալ չէին, այնուամենայնիվ, դրանք կարևոր են: Այս իրավիճակում արտաքին քաղաքական ճկունության դրսևորումը անհետաձգելի է:
այլ նյութեր այս թեմայով
- Իլոն Մասկը բարդ տարի է կանխատեսել համաշխարհային տնտեսության համար Այնուհանդերձ, միլիարդատերը կարծում է, որ մեկ տարուց մակրոտնտեսական իրավիճակը «շրջադարձ է կապրի», և «Tesla-ի երկարաժամկետ...
- Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում Առնվազն դեֆոլտ թույլ չտալու լծակները բազմաթիվ են, պարզապես խնդիրը քաղաքական դաշտում է:
- Կանխատեսում ենք, որ հունիսի սկզբին մեր փողը կսպառվի. ԱՄՆ ֆինանսների նախարար Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նախազգուշացրել է, որ եթե Կոնգրեսը չբարձրացնի օրենքով թույլատրելի...
- ԵՄ-ն կարգելի երրորդ երկրներ ապրանքների արտահանումը՝ դրանք Ռուսաստան վերաարտահանելը բացառելու համար «Ինչպես երեկ հայտնի է դարձել գործակալությանը, Եվրահանձնաժողովի այս առաջարկը՝ որպես սահմանափակող միջոցների տասնմեկերորդ...
- ԱՄՀ-ն զգուշացրել է, որ աշխարհը կարող է բաժանվել թշնամական տնտեսական բևեռների «Գլոբալ ինտեգրման զարգացման տանսամյակներից հետո առկա է այն աճող վտանգը, որ աշխարհը կարող է պառակտվել թշնամական...
-
23:49
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
-
21:58
Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության. ՀՀ ԱԳՆ
-
21:55
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Խաչատուրյանի հետ
-
21:17
Արմեն Ռուստամյանը գործուղվելու է Փարիզ և Լոնդոն
-
20:40
Փաշինյանը Ռուսաստանում հանդիպում կունենա Միշուստինի հետ
-
20:32
Ռուբեն Վարդանյանը՝ Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին
-
20:29
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. Արցախի ՊԲ-ն հերքում է
-
18:54
Արցախի ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունը
-
17:31
Անցկացվել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողություն
-
16:37
Արմեն Գրիգորյանը պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ
-
16:06
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:58
Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով. Լուսինե Ավանեսյան
-
14:17
Հայ-ադրբեջանական բանակցություններում անկլավների հարցով քննարկվում են տարբեր սցենարներ
-
14:08
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
-
13:38
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Սլովակիա և Մոլդովա
-
13:15
Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
-
13:00
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյան
-
12:52
Հույս ունենք՝ Թուրքիայում ընտրություններից հետո կկարողանանք մեր հարաբերությունների կարգավորումը շարունակել. Փաշինյան
-
12:35
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
-
12:08
Ալիևի երեկվա խոսքը շատ նման է բրյուսելյան պայմանավորվածությունից հրաժարվելուն. Փաշինյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 1,03 կմ/ժ