ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 204,41 դրամ ԱՐԾԱԹ - 227,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 585,77 դրամ

Մանֆրեդ Վեբերը Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու է առաջադրվել

© AFP

Քրիստոնեասոցիալիստական միության բավարացի փոխնախագահ Մանֆրեդ Վեբերը Եվրոպական ազգային կուսակցության կողմից 2019թ-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել է որպես Եվրոպական հանձնաժողովի նախագահի թեկնածու։

Ինչպես հայտնում է Politico.eu-ն` Վեբերի թեկնածությանը կողմ է քվեարկել Հելսինկիում կուսակցության համագումարի պատվիրակների 79 տոկոսը: 

Համագումարի լիագումար նիստում իր պաշտոնական ելույթում Վեբերը բարձր է գնահատել եվրոպական արժեքները. «Ես այստեղ կանգնած եմ ոչ միայն ձեր աջակցությունը ստանալու  և որպես թեկնածու առաջադրվելու համար, այլ նաև կանգնած եմ այստեղ` խնդրելու ձեր մանդատը, այն մանդատը, որը կփոխի Եվրոպան»:

Նշենք, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար Վեբերը մրցակցում է սոցիալ-դեմոկրատների թեկնածու, Նիդեռլանդների ԱԳ նախկին նախարար Ֆրանս Թիմերմանսի հետ։ Անհրաժեշտ է, որ նրա թեկնածությունը պաշտպանեն ԵՄ երկրների ղեկավարները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 12.87 կմ/ժ
5 C°
 
  11° 
15.11.2018
  10° 
16.11.2018
Հարցում

Կո՞ղմ եք Փաշինյանի քաղաքականությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: