ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նախընտրում եմ չքննարկել դիվանագիտական հարցեր Twitter-ի միջոցով». Էմանուել Մակրոն

CNN

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ամերիկյան CNN հեռուստաալիքն տված հարցազրույցում հայտարարել է, որ չի քննարկում դիվանագիտական հարցեր Twitter-ի միջոցով և նախընտրում է ուղիղ խոսել:

«Ես չեմ, որ պետք է մեկնաբանեմ նրա tweet-ը: Ես միշտ նախընտրում եմ ունենալ ուղիղ քննարկում կամ պատասխանել հարցերին, այլ ոչ թե իրականացնել դիվանագիտություն tweet-ների միջոցով:

Կարծում եմ՝ ունեցանք լավ քննարկում այսօր: Ես կիսում եմ նախագահ Թրամփի տեսակետներն այն մասին, որ մենք պետք է ավելի շատ վճարենք ՆԱՏՕ-ի մեր մասնաբաժինը և այդ իսկ պատճառով հավատում եմ, որ եվրոպական անվտանգության մասին իմ առաջարկը լիովին համահունչ է դրա հետ», - ասել է Մակրոնն իր հարցազրույցում:

Բացի այդ, Մակրոնը քննադատել է ԵՄ-ի՝ ԱՄՆ-ից զենք գնելու համար ծախսերի ավելացումը: «Կարծում եմ, որ եթե ավելացնենք մեր ծախսերը, ապա՝ մեր ինքնավարության ամրապնդման համար», - նշել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը  «շատ վիրավորական» էր համարել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ ավելի վաղ այս շաբաթ արված հայտարարությունն այն մասին, որ Եվրոպային անհրաժեշտ է համաեվրոպական բանակ ստեղծել  Չինաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից պաշտպանվելու համար:

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնն առաջարկեց, որ Եվրոպան ունենա իր սեփական բանակն ԱՄՆ-ից, Չինաստանից և Ռուսաստանից պաշտպանվելու համար: Շատ վիրավորական է, սակայն Եվրոպան գուցե սկզբում պետք է վճարի իր արդարացի մասնաբաժինը ՆԱՏՕ-ում, որը սուբսիդավորում է ԱՄՆ-ը», - գրել էր ԱՄՆ նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: