ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի պետնախարարը հանդիպել է ԵՄ-ում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Եվրոպական Միության տարածքում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին Արցախում՝ պետական նախարարը կարևորել է ընկերության՝ ցարդ կատարած ներդրումներն Արցախի էներգետիկ ոլորտում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը տեղեկացրել են, որ մտադիր են մոտ ապագայում մեծացնել «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության մեջ ունեցած ներդրումային մասնաբաժինը։

Ներդրումային ընկերության ներկայացուցիչների խնդրանքով՝ պետնախարար Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում կենսաթոշակային համակարգի, փոքր ավիացիայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության ոլորտների ներդրումային հնարավորությունները, որոնցում նույնպես հյուրերը ներդրումներ կատարելու հետաքրքրություն են հանդես բերել։

Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: