ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինտրաքոմ Տելեկոմ և Ինտելլեկ Դիզայն Արենան ներկայացնում են հայկական բանկային շուկայի թվային վերափոխման մոդել

IT World Canada

Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում հայտնի ինտեգրատոր Ինտրաքոմ Տելեկոմ ընկերությունը և ֆինանսաբանկային և ապահովագրական շուկաներին տեխնոլոգիական լուծումներ առաջարկող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի` Ինտելլեկ Դիզայն Արենա ընկերության հետ համատեղ ներկայացրել են “Ինտրալլեկ բանկային լուծումները”: Այն միասնական, ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված առաջարկ է, որը թույլ կտա առավել անվտանգ և արդյունավետ կերպով ամբողջովին թվայնացնել հայկական առևտրային բանկերի գործառնությունները: Այս մասին տեղեկանում ենք Ինտրաքոմ Տելեկոմի հաղորդագրությունից:

Գործընկեր կազմակերպությունները Հայաստանի բանկային ոլորտի համար կազմակերպել էին բանկային համակարգերի թվայնացման վերաբերյալ միջոցառում, որը տեղի ունեցավ սույն թվականի նոյեմբերի 8-ին, Երևանում: Միջոցառման ընթացքում Ինտելլեկտ Դիզայն և Ինտրաքոմ Տելեքոմ ընկերությունների բարձրաստիճան ղեկավարները մասնակից բանկերին ներկայացրեցին բանկային ոլորտին սպասվող մարտահրավերները և այն, թե ինչ առավելություններ, օգուտներ և նոր հնարավորություններ կընձեռի համատեղ ներկայացվող մոդելը ֆինանսաբանկային հաստատություններին: Մասնավորապես, Ինտրալլեկտ բանկային լուծումը, ամբողջովին համապատասխանեցված լինելով ՀՀ օրենքներին, բանկերին հնարավորություն կտա օպտիմալացնել TCO-ն (Total Cost of Ownership), թվայնացնել գործառնությունները և առանձնանալ շուկային առաջարկվող պրոդուկտների նորարարական մոտեցումներով:

Ինտրալլեկտի ամբողջական թվայնացված և ինտեգրացված ամպային բանկային համակարգը տրամադրում է 360⁰ թվային միջավայր: Արտաքին թվային միջավայրը թույլ է տալիս լավագույնս սպասարկել հաճախորդներին, իսկ  ներքինն էականորեն բարելավում է գործառնությունները:

Ինտելլեկտ Դիզայն ընկերությունն Ինտրաքոմ Հայաստանի (Ինտրաքոմ Տելեկոմ խմբի անդամ) հետ համատեղ հաջողությամբ իրականացնում են բանկային ծրագրի թվային վերափոխումը նաև ՀՀ Կենտրոնական բանկում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: