ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ենթադրենք երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ ու ասում, որ ուզում են ամուսնանալ, նրանց ամուսնությունը կգրանցվի՞. Փաշինյանի հարցը

Կառավարությունն այսօրվա՝ նոյեմբերի 15-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով արգելվում է նույն սեռի անձանց ամուսնությունը, հայտնում է News.am-ը: 

Նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը՝ նշելով, որ արդեն իսկ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև. «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:»:

Բացի այդ, ըստ նրա, ամուսնության կնքման համար անհրաժեշտ պայմաններն ամրագրված նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, ըստ որի «Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը»:

Փոխնախարարն առաջարկել է գործող օրենքը թողնել անփոփոխ, քանի որ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ  ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորվում է օրենքի նախագծով կարգավորման ենթակա խնդիրը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցրել է. «Ենթադրենք երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ: Կա՞ օրենսդրական որևէ ճանապարհ, որ նրանց ամուսնությունը կգրանցվի», ինչին Արսեն Մանուկյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, որովհետև, ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև հարաբերություն է: Այս օրենքի ընդունում կամ չընդունումը որևէ հարց չի փոխում, որովհետև հարցն արդեն կարգավորված է օրենքով»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: