ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 66-ի

Business Insider

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհի զոհերի թիվը հասել Է 63-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտնել Է Բյութի շերիֆ Քորի Հոնեան մամուլի ասուլիսում, որը հեռարձակում Էր ABC հեռուստաընկերությունը: Այսպիսով Կալիֆոռնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում Է 66:

«Այսօր հայտնաբերվել են ևս յոթ մարդու մարմնամասեր: Դա Բյութի օկրուգում զոհվածների թիվը հասցնում Է 63-ի»,- տեղեկացրել Է Հոնեան: Նրա խոսքով՝ ներկայում ճանաչված Է 53 զոհված: Դրա հետ մեկտեղ կտրուկ աճել Է անհայտ կորածների թվաքանակը՝ նոյեմբերի 14-ի 297-ից մինչեւ 631՝ ներկա պահի դրությամբ:

Իշխանությունները պարզաբանում են, որ այս տեղեկությունները այնքան Էլ ստույգ չեն, քանի որ կարող են կրկնորդել նույն անուններով ու ազգանուններով մարդկանց: «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել Է 566 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք և ոչնչացվել ավելի քան 11,8 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության և հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ Է դարձել 9,7 հազար բնակելի շենք: «Քեմպը» հաջողվել Է արգելափակել 40 տոկոսով:

Կրակի դեմ պայքարելու համար Բյութի օկրուգում մոբիլիզացվել են ավելի քան 5,4 հազար հրշեջներ, 620 միավոր հատուկ տեխնիկա, 24 ուղղաթիռ, 105 բուլդոզեր և 75 ավտոցիստեռն ջրի փոխադրման համար: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի Է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, որտեղ անցած շաբաթվանից մոլեգնում են անտառային հրդեհները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: