ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Խոպանչիները» կհարկվեն միայն մեկ անգամ. Արարատ Միրզոյան

Առանց հանրային լայն քննարկման ու հանրային համաձայնության հարկային բեռի ավելացում չի լինելու։ Այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը`  նշելով, որ մամուլում լայն արձագանք է ստացել այսպես կոչված «խոպանչիներին» հարկելու մասին ՊԵԿ-ի օրենսդրական նախաձեռնությունը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:  

«Միայն հանրային լայն նախաձեռնության դեպքում կարող են այդպիսի նախաձեռնությունները կյանքի կոչվել»,- ասել է Միրզոյանը։

Անդրադառնալով կոնկրետ օրենսդրական նախաձեռնությանն` Արարատ Միրզոյանը նշել է, որ այն ճիշտ չի մեկնաբանվում։ Իրականում, ըստ նրա` խոսքը բոլոր քաղաքացիների բոլոր եկամուտների մասին է։

«Նույնիսկ, եթե կյանքի կոչվի այս գաղափարը, պետք է բացառվի որևէ եկամտի կրկնակի հարկումը։ Չի կարող պատահել, որ եթե ինչ-որ մեկն իր եկամտից ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում արդեն հարկ է վճարում, մի հատ էլ այդ գումարը փոխանցելուց հետո հարկվի Հայաստանում»,- պարզաբանել է փոխվարչապետի պաշտոնակատարը։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: