Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ այսօր ստորագրվել է Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրի 2018-2021թթ. ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման, ստարտափ ծրագրերի միջև կապերի խորացման, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում:
Կարևորելով Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև կապերի խորացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչի մասին են վկայում վերջին ամիսներին հաճախակի դարձած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Իլ դը Ֆրանսը Ֆրանսիայի ամենաարդյունավետ կառավարվող շրջաններից է, և փորձի փոխանակումն օգտակար կլինի կառավարման մակարդակի բարձրացման համար:
Վալերի Պեկրեսը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ բարձր մակարդակի պաշտոնական այցերի դինամիկան պահպանվում է, և պետք է աշխատել շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ: Նա բարձր է գնահատել հայ համայնքի դերը Իլ դը Ֆրանս շրջանի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում՝ ընդգծելով, որ իրենք հետաքրքրված են Երևանի հետ փոխշահավետ առարկայական գործընկերություն զարգացնելու հարցում: Վալերի Պեկրեսը Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպման արդյունքների և համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը, ողջունելով վերոնշյալ փաստաթղթի ստորագրումը, նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև թե՛ կենտրոնացված, թե՛ ապակենտրոնացված համագործակցության հաջող մոդելներ կան, և Հայաստանը հետաքրքրված է կառավարման ոլորտում առաջադեմ փորձի ուսումնասիրությամբ ու կիրառմամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում ֆրանսիական ընկերությունների ներգրավման հնարավորությունների շուրջ: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել աղբահանության, աղբի վերամշակման, հանրային տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցությունը՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է նաև բիզնես ոլորտում կառավարման նոր մշակույթի և բարձր ստանդարտների ներդրումը:
Հումանիտար և միջմշակութային կապերի սերտացման, Հայաստանում ֆրանսերենի տարածման համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը:
Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է Վալերի Պեկրեսին՝ Երևանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվելու կապակցությամբ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 1,54 կմ/ժ