ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գյուլենի արտահանձնումը՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգու՞մ

TheHill

ԱՄՆ-ում բնակություն հաստատած չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու մասին լուրը վերջին շրջանում լայն տարածում գտավ: Ամերիկյան առաջատար պարբերականներից մեկը, հղում անելով կառավարությունում ունեցած իր աղբյուրներին, նշում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է երկրի իրավապահ մարմիններին քննարկել Գյուլենին արտահանձնելու իրավական հնարավորությունները: Այս լուրերի տարածումից մի քանի օր անց դրանց անդրադարձավ անձամբ Թրամփը՝ հերքելով դրանք: «Դա չի դիտարկվում։ Գյուլենի շուրջ ստեղծված իրավիճակն այն է, ինչ մենք միշտ հաշվի ենք առել, բայց ներկա պահին ոչ»,- նշեց ԱՄՆ  նախագահը:

Ինչպես գիտենք Գյուլենի արտահանձման փաստը ԱՄՆ-ն հմտորեն օգտագործում է՝ որպես Թուրքիայի նկատմամբ ունեցած կարևոր խաղաքարտերից մեկը՝ կարևոր պահերին պարբերաբար հիշեցնելով այդ մասին: Չի բացառվում, որ այս տրամաբանության ներքո է նաև Գյուլենին արտահանձնելու մասին տեղեկատվական արտահոսքը: Միաժամանակ չի բացառվում նաև, որ Գյուլենի արտահանձման հնարավորությունը իսկապես դիտարկվել է Թրամփի կողմից:

Գինը, որի դիմաց Թրամփն ենթադրաբար պատրաստվում էր Թուրքիային հանձնել Գյուլենին, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բն Սալմանիի վրայից Թուրքիայում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի աղմկահարույց սպանության հետքերը մաքրելն էր: Ի վերջո, նույն տրամաբանության ներքո, սակայն այլ հիմնավորումներով, օրեր առաջ ամերիկյան դատարանի որոշմամբ արտահանձման ենթարկվեց և Ստամբուլ տեղափոխվեց ԱՄՆ-ում հաստատված Սալիհ Գյոզեհիրը, ով Գյուլենի հիմնադրամի կառավարման նախկին անդամ է:

Դատելով այն կարևորությունից, որ Սաուդյան Արաբիան ներկայացնում է ԱՄՆ-ի համար, միանգամայն տրամաբանական է անգամ Գյուլենի արտահանձնումը: Սակայն սա ամենավերջում, մինչ այդ Թրամփը կփորձի գործի դնել ավելի «էժան» տարբերակներ՝ Գյուլենին պահելով ավելի լուրջ իրավիճակների համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: