ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն առաջնային չէ․ Փաշինյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդային, երրորդային և նույնիսկ չորրորդական է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հուսով եմ՝ մենք հասկանում ենք, որ գլխավոր քարտուղարի հարցն այդքան էլ էական չէ, այստեղ ավելի գլոբալ ու կարևոր հարցեր կան։ Խոսքը մեր ունեցած պարտավորությունների մասին է և ՀԱՊԿ–ի՝ մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին է։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը երկրորդային, երրորդային և նույնիսկ չորրորդական հարց է այս համատեքստում»,- ասել է Փաշինյանը։

 Նա հավելել է, որ պետք է հասկանանք՝ ինչ մենք անվանում ենք մեր անվտանգության երաշխիք, ինչքանո՞վ է երաշխավորում մեր անվտանգությունը։ Պետք է հասկանանք՝ ինչ պարտավորություններ ունենք մեր և ինչ պարտավորություններ ունեն այդ երկրները մեր նկատմամբ։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա քաղաքական ճաշակի հարց չէ, այստեղ քննարկվում է  Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: