ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրահանձնաժողովի փոխնախագահը նշել է, թե որն է ԵՄ գլխավոր սպառնալիքը

ria.ru

ԵՄ-ի համար հիմնական ներքին սպառնալիքն այժմ այն եվրոպական քաղաքական գործիչներն են, ովքեր համարում են, որ լիբերալ արժեքների ժամանակն անցել է։ Այս մասին նախօրեին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատեյնեն՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Օրենքի գերակայությունն ու լիբերալ ժողովրդավարությունն այժմ վտնագի տակ են: Այս պահին դա Եվրոպայի համար ամենամեծ սպառնալիքն է: ԽՍՀՄ փլուզումից հետո հիմնարար արժեքներն ու լիբերալ ժողովրդավարությունը երբեք նման մարտահրավերների առաջ կանգնած չեն եղել», - ասել է Կատեյնեն նախօրեին Բրյուսելում կայացած միջոցառման ժամանակ:

Կատեյնեն ակնկալում է, որ դա կդառնա «Եվրախորհրդարանի նախընտրական քարոզարշավի հիմնական թեման»։ Ընտրություններն անցկացվելու են 2019թ․ մայիսին։

«Ճիշտ չէր լինի կարծել, որ խոսքը սովորական պոպուլիզմի մասին է, դա սովորական պոպուլիզմ չէ, քանի որ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ լիբերալ ժողովրդավարությունը վերջացել է»,- հայտարարել է եվրահանձնակատարը, հիշատակելով մասնավորապես Հունգարիային։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: