ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի նախագահն աշխարհի մուսուլմաններին կոչ է արել միավորվել ԱՄՆ-ի դեմ

PRP Channel

Իրանի նախագահ Հասան Ռոհանին աշխարհի մուսուլմաններին կոչ է արել «հանցագործների առջև կարմիր գորգեր փռելու փոխարեն»՝ միավորվել ընդդեմ Միցայալ Նահանգների: Ռոհանին այս մասին ասել է մուսուլմանական աշխարհի միասնականության թեմայով Թեհրանում կայացած համաժողովի շրջանակում՝ ելույթ ունենալով պետական հեռուստաընկերության ուղիղ եթերում, փոխանցում է Daily Mail-ը:

«Արևմուտքին՝ ի դեմս ԱՄՆ-ի, ենթարկվելը կնշանակի դավաճանել մեր կրոնն ու այս տարածաշրջանում մեր սերունդների ապագան: Մենք պետք է ընտրություն կատարենք. կա՛մ կարմիր գորգեր փռենք հանցագործների առջև, կա՛մ ուժով կանգնենք անարդարության դեմ ու հավատարիմ մնանք մեր մարգարեին, մեր Ղուրանին ու մեր իսլամին»,- ասել է Իրանի նախագահը:

Ըստ Daily Mail-ի՝ Ռոհանիի կոչն ուղղված է եղել մասնավորապես Սաուդյան Արաբիային ու Պարսից ծոցի մյուս երկրներին, որոնք սերտ կապերի մեջ են ԱՄՆ-ի հետ:

«Մենք պատրաստ ենք պաշտպանել սաուդացի ժողովրդի շահերն ընդդեմ ահաբեկչության, ագրեսիայի ու գերտերությունների: Եվ մենք դրա համար 450 մլրդ դոլար չենք պահանջում»,- ասել է Ռոհանին՝ նկատի ունենալով Սաուդյան Արաբիայի ու Միացյալ Նահանգների միջև կնքված թանկարժեք պայմանագրերը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: