ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհում ամեն օր 137 կին Է սպանվում. ՄԱԿ

BBC

ՄԱԿ-ի` թմրանյութերի տարածման և հանցավորության դեմ պայքարի (UNODC) վարչությունը հրապարակել Է հաշվետվություն, ըստ որի աշխարհում ամեն օր 137 կանայք են սպանվում իրենց մերձավորների ու ազգականների ձեռքով:

ՄԱԿ-ի տվյալներով՝ կանանց սպանության վայրն ամենից հաճախ դառնում Է հարազատ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

2017 թվականին սպանված 87 հազար կանանց ավելի քան կեսը դարձել Է իր մերձավորների զոհը: Նրանցից մոտավորապես 30 հազարը զոհվել են զուգընկերոջ՝ ամուսնու կամ կենակցի ձեռքով, ևս 20 հազարն սպանվել են ազգականների կողմից:

Տվյալները, որոնք հավաքվել են ՄԱԿ-ի վարչության կողմից, վկայում են, որ տղամարդու համար կանխամտածված սպանության արդյունքում զոհվելու հավանականությունը չորս անգամ ավելի մեծ Է, քան կնոջ համար: ՄԱԿ-ը նշում Է, որ ամբողջ աշխարհում տասը սպանություններից ութի դեպքում զոհ են դառնում տղամարդիկ: Դրա հետ մեկտեղ նույն այդ հաշվետվության մեջ ասվում Է, որ ընտանիքի անդամների կողմից ազգականների դեմ կատարված հանցագործությունների զոհերի 80 տոկոսից ավելին կանայք են:

«Մերձավորների կողմից բռնությունը շարունակում Է անհամամասնորեն ծանր ազդել հատկապես կանանց վրա»,- նշվում Է ՄԱԿ-ի հաշվետվության մեջ: Դրանում ընդհանրացվում Է սպանությունների վիճակագրությունը 2017 թվականի ընթացքում, որն ստացվել Է պետական աղբյուրներից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: