ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 197,5 դրամ ԱՐԾԱԹ - 231 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 890,47 դրամ

«Ռուսաստանն անկայունություն է ստեղծում Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում». Մերկել

CNN

Ռուսաստանն անկայունություն է ստեղծում ոչ միայն արևելյան Ուկրաինայում, այլ նաև Վրաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում և Հայաստանում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում տեղի ունեցած գերմանա-ուկրաինական տնտեսական համաժողովի ժամանակ, հայտնում է The Guardian-ը: 

Մերկելի խոսքով` Գերմանիան «չի կարող աչք փակել» այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի հարևանությամբ գտնվող երկրները չեն կարողանում այնպես զարգանալ, ինչպես կցանկանային:  

NOI.MD-ի փոխանցմամբ` Մերկելը նաև նշել է, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը և Ուկրաինան, չեն կարողանում զարգանալ Հարավային Օսիայում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայի արևելքում սառեցված հակամարտությունների պատճառով:

«Գերմանիայում մենք չենք կարող դրա վրա աչք փակել»,- ասել է Անգելա Մերկելը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 83%
Քամի՝ 3 կմ/ժ
5 C°
 
  13° 
31.03.2020
  12° 
01.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: