Ռուսաստանի հետ հարաբերություններն անհրաժեշտ է բարձրացնել որակապես նոր մակարդակի. Տիգրան Ուրիխանյան (ԲԱՑԱՌԻԿ)

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող ուժերի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց տեսլականի վերաբերյալ։
Ձեզ ենք ներկայացնում «Ալյանս» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի բացառիկ հարցազրույցը:
- Պարո´ն Ուրիխանյան, ըստ Ձեր քաղաքական ուժի` Հայաստանի անվտանգության բարձրացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել:
- ՀՀ ունի իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունից բխող մասնակցություն մի շարք միջազգային ձևաչափերում: Առաջինը Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպությունն է (ՀԱՊԿ) է. անհրաԺեշտ է իրատեսորեն առավել ամրապնդել և երաշխավորել մեր տարածաշրջանում, հատկապես ՀՀ տիրույթում, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում բոլոր մասնակից պետությունների կամ ավելի ճիշտ կազմակերպության պարտավորությունների լիարժեք իրականացում, անհրաժեշտ է ապահովել լիարժեք պատասխանատվություն ամբողջական ծավալով: Ես սրանով չեմ վարանում և չեմ կասկածում, որ ՀԱՊԿ-ը ցանկացած վտանգի դեպքում, երբ ՀՀ-ն դիմի, կկատարի իր բոլոր պարտավորությունները միանշանակ, բայց կազմակերպությունում դերակատարման ավելացում, ազդեցության ու ներգործության ավելացում անհրաժեշտ է: Դա բնականաբար դիվանագիտական փոխգործակցության ճանապարհ է ենթադրում: Սա առաջին հերթին:
Երկրորդ, տրիվիալ բան, որի մասին, ըստ էության, խոսում են բոլորը, կամ առնվազն հասկացողները ,Հայաստանը պիտի լինի տնտեսապես կայուն, ամուր և զարգացող, որպեսզի կարողանա ապահովել բոլոր այն առաջնահերթությունները, որոնք անհրաժեշտ են անվտանգության համար: Դա նախևառաջ հասարակության կենսակերպի կայուն բարելավումն է, երկրորդ` անվտանգության համար անհրաժեշտ ամենի, այդ թվում՝ սպառազինության ձեռքբերումը:
Եվ ի վերջո՝ քաղաքական և դրանից բխող տնտեսական-սոցիալական փոխկապակցված կայունությունը և այլն:
- Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի և ուժային կենտրոնների (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ) երկկողմ հարաբերությունների զարգացումը:
- Ռուսասստանի հետ հարաբերություններն, ինչպես հռչակում են և՛ գործող իշխանությունները, և՛ մեր քաղաքական ուժը, անհրաժեշտ է զարգացնել և, իմ անձնական կարծիքով, նաև՝ բարձրացնել որակապես նոր մակարդակի, ինչի հնարավորությունը կա, և դրան պետք է ոչ միայն ձգտել, այլև կատարել կոնկրետ քայլեր:
Մյուս պետությունների կամ միջազգային ոչ պետական միավորումների հետ հարաբերությունները ևս պետք է համապարփակ և բազմակողմանիորեն զարգանան, բայց ոչ թե մեկն ի հաշիվ մյուսի, այլ՝ փոխլրացնելով:
- Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ:
- Պարզ ճշմարտություն կա. նշված երկու պետությունները մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեն՝ որպես գործընկերներ: Մենք պետք է օգտվենք և՛ այդ պետություններում տնտեսական հնարավորություններից, և՛ տարանցիկ հնարավորություններից, և՛ քաղաքական տարածաշրջանային ազդեցություններից: Բնականաբար, բարիդրացիական հարաբերությունները պետք է զարգանան՝ ամրապնդվելով և կայուն մնալով իհարկե տնտեսական հենքի վրա: Եվ՛ Իրանի , և՛ Վրաստանի հետ մենք ունենք չլրացված տնտեսական փոխգործակցության դաշտ, առևտրատնտեսական հարաբերություններ, որոնք անհրաժեշտ է զարգացնել:
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում հնարավոր համարո՞ւմ եք, և այդ ուղղությամբ կողմերն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն:
- Այդ համատեքստում ուզում եմ ասել, որ մենք հարևան պետություններին դիտարկում ենք նախևառաջ որպես հարևան ժողովուրդներ և ժողովուրդների հետ բնականաբար ունենք ցանկություն ապրելու համերաշխ, խաղաղ՝ տարածաշրջանում ձևավորելով փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ: Այ թե ինչ իրական դիրքորոշում ունեն այս առումով այդ ժողովուրդների այսօրվա ղեկավարները, մասնավորապես և՛ Ադրբեջանի Հանրապետության, և՛ հարևան Թուրքիայի, այլ հարց է: Ուզում եմ հուսալ, որ նրանց իշխանությունները կձեռնարկեն շատ կոնկրետ ու ռեալ քայլեր, ոչ թե հռչակագրային՝ապահովելով տարածաշրջանում համատեղ կենսագործունեություն, առավել խաղաղ, կայուն զարգացող, և խնդիրները լուծող ճանապարհով կտանեն նաև իրենց քաղաքականությունը:
Հնարավոր եմ տեսնում, թե ոչ՝ իհարկե հնարավոր է: Թուրքիայի պարագայում պետք է օբյեկտիվության դրսևորում, տալ համամարդկային , տրամաբանական և իրավական նորմերով ամրագրված կանոններ: Թուրքիան վաղ թե ուշ պետք է ընդունի, որ խաղի կանոնները նախևառաջ պիտի բխեն մարդասիրական քաղաքականության դիրքերից:
այլ նյութեր այս թեմայով
- ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին ամփոփեց ԱԺ՝ դեկտեմբերի...
- Միջազգային դիտորդների զեկույցները Հայաստանի վերջին 2 խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. համադրական տեղեկանք Ընտրական գործընթացում ՀՀ առաջընթացը գնահատելու նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տարիներին...
- Իրանը ողջունում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները՝...
- «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը տպավորիչ էր. Մարգվելաշվիլին շնորհավորել է Փաշինյանին «Վրաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Փաշինյանին ՀՀ-ում բարեփոխումների իրականցման առումով և հույս է հայտնել,...
- Դիտորդներն արձանագրել են նախորդ ընտրությունների համեմատ առկա առաջընթացը Դեկտեմբերի 9-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընդհանուր առմամբ խախտումներ չեն...
-
00:08
Եթե Ուկրաինան պարտվի, ապա ՆԱՏՕ-ին նրա անդամակցության քննարկումն իմաստ չի ունենա․ Ստոլտենբերգ
-
23:59
Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած հոգևորականները ավարտեցին իրենց առաքելությունը Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում
-
22:42
ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ Արցախի ՊՆ
-
22:22
Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարության մեջ Մոսկվայի հասցեին կշտամբանքներ են եղել․ Զախարովա
-
22:11
Հայտնի է Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի անունը
-
22:02
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ
-
21:22
Գերմանիան ակնկալում է, որ անհապաղ ազատ կարձակվեն Բաքվում պահվող հայ ռազմագերիները
-
21:00
Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
-
20:25
Հայ-ադրբեջանական բանակցությունները կշարունակվեն նաև Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ․ Միխայել Ռոթ
-
18:41
Սոչիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը
-
17:25
ԵՄ դեսպանը կարծում է, որ Վրաստանը 2023 թվականին կստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ
-
17:00
Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ
-
16:42
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Բլինքենի հայտարարությունները՝ խոստանալով ուժեղացնել զսպման միջոցները
-
16:26
Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից
-
16:16
ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
-
15:50
ՀՀ-ն շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Լինդսի Հոյլին
-
15:21
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:08
Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է 4.4 տոկոսի
-
14:00
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Ջերմուկում և Իջևանում
-
13:42
Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
-
09:09
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 0,51 կմ/ժ