ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի հետ հարաբերություններն անհրաժեշտ է բարձրացնել որակապես նոր մակարդակի. Տիգրան Ուրիխանյան (ԲԱՑԱՌԻԿ)

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ  «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող ուժերի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց տեսլականի վերաբերյալ։

Ձեզ ենք ներկայացնում «Ալյանս» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի բացառիկ հարցազրույցը:

 

- Պարո´ն Ուրիխանյան, ըստ Ձեր քաղաքական ուժի` Հայաստանի անվտանգության բարձրացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել:

- ՀՀ ունի իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունից բխող մասնակցություն մի շարք միջազգային ձևաչափերում: Առաջինը Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպությունն է (ՀԱՊԿ) է. անհրաԺեշտ է իրատեսորեն առավել ամրապնդել և երաշխավորել մեր տարածաշրջանում, հատկապես ՀՀ տիրույթում, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում բոլոր մասնակից պետությունների կամ ավելի ճիշտ կազմակերպության պարտավորությունների լիարժեք իրականացում, անհրաժեշտ է ապահովել լիարժեք պատասխանատվություն ամբողջական ծավալով: Ես սրանով չեմ վարանում և չեմ կասկածում, որ ՀԱՊԿ-ը ցանկացած վտանգի դեպքում, երբ ՀՀ-ն դիմի, կկատարի իր բոլոր պարտավորությունները միանշանակ, բայց կազմակերպությունում դերակատարման ավելացում, ազդեցության ու ներգործության ավելացում անհրաժեշտ է: Դա բնականաբար դիվանագիտական փոխգործակցության ճանապարհ է ենթադրում: Սա առաջին հերթին:

Երկրորդ, տրիվիալ բան, որի մասին, ըստ էության, խոսում են բոլորը, կամ առնվազն հասկացողները ,Հայաստանը պիտի լինի տնտեսապես կայուն, ամուր և զարգացող, որպեսզի կարողանա ապահովել բոլոր այն առաջնահերթությունները, որոնք անհրաժեշտ են անվտանգության համար: Դա նախևառաջ հասարակության կենսակերպի կայուն բարելավումն է, երկրորդ` անվտանգության համար անհրաժեշտ ամենի, այդ թվում՝ սպառազինության ձեռքբերումը:

Եվ ի վերջո՝ քաղաքական և դրանից բխող տնտեսական-սոցիալական փոխկապակցված կայունությունը և այլն:

-  Ինչպե՞ս  եք տեսնում Հայաստանի և ուժային կենտրոնների (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ) երկկողմ հարաբերությունների զարգացումը: 

- Ռուսասստանի հետ հարաբերություններն, ինչպես հռչակում են և՛ գործող իշխանությունները, և՛ մեր քաղաքական ուժը, անհրաժեշտ է զարգացնել և, իմ անձնական կարծիքով, նաև՝ բարձրացնել որակապես նոր մակարդակի, ինչի հնարավորությունը կա, և դրան պետք է ոչ միայն ձգտել, այլև կատարել կոնկրետ քայլեր:

Մյուս պետությունների կամ միջազգային ոչ պետական միավորումների հետ հարաբերությունները ևս պետք է համապարփակ և բազմակողմանիորեն զարգանան, բայց ոչ թե մեկն ի հաշիվ մյուսի, այլ՝ փոխլրացնելով:

- Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ: 

 - Պարզ ճշմարտություն կա. նշված երկու պետությունները մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեն՝ որպես գործընկերներ: Մենք պետք է օգտվենք և՛ այդ պետություններում տնտեսական հնարավորություններից, և՛ տարանցիկ հնարավորություններից, և՛ քաղաքական տարածաշրջանային ազդեցություններից: Բնականաբար, բարիդրացիական հարաբերությունները պետք է զարգանան՝  ամրապնդվելով և կայուն մնալով իհարկե տնտեսական հենքի վրա: Եվ՛ Իրանի , և՛ Վրաստանի հետ մենք ունենք չլրացված տնտեսական փոխգործակցության դաշտ, առևտրատնտեսական հարաբերություններ, որոնք անհրաժեշտ է զարգացնել:

- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում  հնարավոր համարո՞ւմ եք, և այդ ուղղությամբ կողմերն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն:

  - Այդ համատեքստում ուզում եմ ասել, որ մենք հարևան պետություններին դիտարկում ենք նախևառաջ որպես հարևան ժողովուրդներ և ժողովուրդների հետ բնականաբար ունենք ցանկություն ապրելու համերաշխ, խաղաղ՝ տարածաշրջանում ձևավորելով փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ:  Այ թե ինչ իրական դիրքորոշում ունեն այս առումով այդ ժողովուրդների այսօրվա ղեկավարները, մասնավորապես և՛ Ադրբեջանի Հանրապետության, և՛ հարևան Թուրքիայի, այլ հարց է: Ուզում եմ հուսալ, որ նրանց իշխանությունները կձեռնարկեն շատ կոնկրետ ու ռեալ քայլեր, ոչ թե հռչակագրային՝ապահովելով տարածաշրջանում համատեղ կենսագործունեություն, առավել խաղաղ, կայուն զարգացող, և խնդիրները լուծող ճանապարհով կտանեն նաև իրենց քաղաքականությունը:

Հնարավոր եմ տեսնում,  թե ոչ՝ իհարկե հնարավոր է: Թուրքիայի պարագայում պետք է օբյեկտիվության դրսևորում, տալ համամարդկային , տրամաբանական  և իրավական նորմերով ամրագրված կանոններ: Թուրքիան վաղ թե ուշ պետք է ընդունի, որ խաղի կանոնները նախևառաջ պիտի բխեն մարդասիրական քաղաքականության դիրքերից:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: