Ուկրաինան Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է պահանջում
Ռուս-ուկրաինական հակասությունները Սև Ծովում տեղի ունեցած միջադեպից հետո շարունակում են սրվել։ Ուկրաինան սահմանափակումներ է մտցրել 18-ից 60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքի համար, իսկ Գերագույն Ռադայում արդեն առաջարկներ են հնչում «Մագնիտսկու ցուցակի» օրինակով կազմել ՌԴ քաղաքացիների ցանկ, որոնց հանդեպ պետք է պատժամիջոցներ կիրառվեն՝ միջադեպի հետ առնչություն ունենալու համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցի մոտ միջադեպ է տեղի ունեցել ուկրաինական երեք նավերի և ռուսական կողմի մասնակցությամբ։ Ուկրաինական նավերը, ՌԴ պետական դիրքորոշմամբ, խախտել են ռուսական սահմանը և անօրինական կերպով մուտք գործել ՌԴ ծովային տարածք, չեն կատարել ռուսական կողմի պահանջները և արդյունքում ձերբակալվել են։ Ուկրաինական նավերից մեկը խոցվել է, նավաստիների մեջ կան վիրավորներ։ Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական կողմը հարձակվել է ուկրաինական նավահանգիստ ուղևորվող խաղաղ նավերի վրա։ Այժմ նավերի անձնակազմերի 24 նավաստիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ-ում, նրանց չեն վերադարձնում Ուկրաինային։
Այս միջադեպը մեծ միջազգային հնչեղություն է ստացել՝ նոր լարվածություն առաջացնելով Ուկրաինա-Ռուսաստան և Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում։ Մի շարք հայտարարություններ են հնչել՝ քննադատող Ռուսաստանի կողմից ուժի կիրառումն ու նավերի ձերբակալումը, հարցը քննարկվել է նաև Արգենտինայում տեղի ունեցած Մեծ քսանյակի գագաթաժողովի կուլիսներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում։ ՆԱՏՕ-ն, իր հերթին, մեծացրել է ներկայությունը Սև Ծովում 80-ից 120 օրով։
Ուկրաինական իշխանություններն ամեն ինչ անում են Արևմուտքի աջակցությունը ստանալու և Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու ուղղությամբ։ Մասնավորապես, այսօր Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստվում է ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմել՝ պահանջելով ճանաչել Ռուսաստանի պատասխանատվությունը «Սև Ծովում տեղի ունեցած ագրեսիայի համար»։ Մինչ այդ Ուկրաինան արդեն իսկ դիմել է Միջազգային ծովային կազմակերպություն, Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, հրավիրել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է ՌԴ նախագահի հետ սպասվող հանդիպումն այս միջադեպի պատճառով։
Ռուսական կողմն, իր հերթին, պնդում է, որ սա նախապես ծրագրված սադրանք է, որի նպատակն էր արտակարգ իրավիճակ հայտարարել Ուկրաինայում և ազդել կայանալիք նախագահական ընտրությունների վրա՝ հաշվի առնելով գործող նախագահ Պորոշենկոյի ցածր վարկանիշը։
Չի բացառվում, որ ուկրաինական կողմը կփորձի օգտվել այս միջադեպից միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար Կերչի կամուրջի կառուցումից հետո Ազովի և Սև ծովի, Կերչի նեղուցի տարածքում ստեղծված իրավիճակի, նեղուցի նկատմամբ ռուսական կողմի վերահսկողության աճի վրա։ Կամուրջի կառուցումը Կիևի ակնկալած կոշտ արձագանքը չստացավ միջազգային հանրության կողմից, Կիևը շարունակում է բողոքել ուկրաինական նավերի երթևեկության համար առաջացած խոչընդոտներից և սահմանափակումներից։
այլ նյութեր այս թեմայով
- Ռուսաստանն ու Ուկրաինան նախնական համաձայնության են եկել Երեկ Ստամբուլում ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել քառակողմ...
- Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները ժամանել են Կիև Ի տարբերություն կոստյումով և փողկապով Մակրոնի , Գերմանիայի կանցլերը հարթակից իջել է ջինսե տաբատով և պոլո շապիկով։
- Եկել է վճռական պահը որոշում կայացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինային հետագա...
- ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն
- Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվում են ուկրաինական ռազմական նավերը վերադարձնելու շուրջ Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից գերեվարված Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերի վերադարձի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ