ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ արտահերթ ընտրություններում ամենաթանկ քարոզարշավն իրականացրել է «Իմ քայլը» դաշինքը

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, ամենաքիչը՝  «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:

«Սահմանված ժամկետներում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական բանկում բացել են իրենց հիմնադրամները ու ներկայացրել տեղեկանքներ դրանց մասին: Կենտրոնական բանկից ևս 3 օրը մեկ անգամ տրամադրվել են տեղեկանքներ ու տեղադրվել կայքում»,- ասաց Բաբիկյանը:

Դեկտեմբերի 8-ի դրությամբ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կատարած նախընտրական քարոզչության ծախսերի պատկերը հետևյալն է.

  1. «Հայաստանի հանրապետական» կուսակցություն- մուծվել է 128 մլն 7 հազար 200 դրամ, ծախսվել է 127 մլն 342 հազար 492 դրամ
  2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- մուծվել է 6 մլն 115 հազար 480 դրամ, ծախսվել է 6 մլն 115 հազար 480 դրամ
  3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն- մուծվել է 47 մլն 87 հազար դրամ, ծախսվել է 47 մլն 86 հազար 922 դրամ
  4. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- մուծվել է 273 մլն 176 հազար 551 դրամ, ծախսվել է 268 մլն 590 հազար 708 դրամ
  5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- մուծվել է 52 մլն 943 հազար 555 դրամ, ծախսվել է 51 մլն 105 հազար 391 դրամ
  6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- մուծվել է 2 մլն 985 հազար դրամ, ծախսվել է 2 մլն 984 հազար 700 դրամ
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն- մուծվել է 490 հազար դրամ, ծախսվել է 489 հազար 400 դրամ
  8. «Մենք» կուսակցությունների դաշինք- մուծվել է 31 մլն 461 հազար 150 դրամ, ծախսվել է 31 մլն 459 հազար 837 դրամ
  9. «Օրինաց երկիր» կուսակցություն- մուծվել է 18 մլն 248 հազար դրամ, ծախսվել է 18 մլն 246 հազար 932 դրամ
  10. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն- մուծվել է 14 մլն 315 հազար 800 դրամ, ծախսվել է 14 մլն 315 հազար 258 դրամ
  11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- մուծվել է 104 մլն 392 հազար 269 դրամ, ծախսվել է 102 մլն 671 հազար 425 դրամ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների, դաշինքների ու ԿԲ-ի կողմից տրամադրված տեղեկանքներում խախտումներ չի արձանագրել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: