ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեղին խոզի տարի. ի՞նչ պատրաստել և ինչպե՞ս ձևավորել ամանորյա սեղանը

Ամանորը սիրում և անհամբերությամբ սպասում են գրեթե բոլորը: Այն տարվա ամենաուրախ տոներից է, որի խորհուրդը հին տարին ճանապարհելն ու նոր տարին նոր հույսերով դիմավորելն է: Ամբողջ աշխարհում Ամանորի նախապատրաստության գլխավոր մասը տոնական սեղանի համար կերակրատեսակների պատրաստումն է` առանց համեղ ճաշատեսակների անհնար է այն պատկերացնելը: Ուստի` փորձենք պարզել, թե ինչ կերակարատեսակներ պետք է պատրաստել և ինչպես պետք է ձևավորել 2019-ի ամանորյա սեղանը:

Նշենք, որ 2019 թվականը Դեղին հողե խոզի տարի է: Խոզի տարում Ամանորի սեղանին ցանկալի է լինեն հիմնականում բանջարեղենով և ձավարեղենով պատրաստված ուտեստներ, ինչպես նաև պանրի տարբեր տեսականի:  Սակայն սա չի նշանակում, որ պետք է ընդհանրապես հրաժարվել մսով պատրաստված կերակրատեսակներից: 2019թ.-ի ամանորյա ճաշացանկում կարելի է ներառել ցանկացած տեսակի միս, բացառությամբ տարվա խորհրդանիշ խոզուկից (սակայն հարկ է նշել, որ դա կապվում է սնահավատության հետ): 

Картинки по запросу 2019 new year  table meal

Քանի որ խոզուկը «հասարակ» կենդանի է, ապա ճաշատեսակները նույնպես պետք է հասարակ լինեն: Ավելի լավ է հրաժարվել էկզոտիկ աղցաններից և պատրաստել բանջարեղենային պարզ աղցաններ:  Ինչ վերաբերում է աղանդերին, ապա պետք է նախապատվությունը տալ խնձորով կարկանդակին, ընկույզով շոկոլադե կոնֆետներին և մրգային կեքսերին: Չնայած նրան, որ խոզուկը ուտել շատ է սիրում, այնուամենայնիվ, տոնական սեղանը չպետք է ծանրաբեռնել բարձր կալորիականությամբ սննդամթերքներով: Սակայն դա չի նշանակում, որ կերակրատեսակների քանակը քիչ պետք է լինի. չպետք է մոռանալ, որ խոզը առատություն է սիրում:

Ինչ վերաբերում է սեղանի ձևավորմանը, ապա դեղին ու ոսկեզօծ ժապավեններն ամենաճիշտ զարդարանքը կլինեն, քանի որ խորհրդանշում են տարվա գույնը: Տոնական սփռոցը, սպասքն ու անձեռոցիկները կարող եք ընտրել այս գույներից մեկի գունային համադրությամբ: Նախընտրելի է` մրգերը նույնպես դեղին երանգի լինեն` բանան, կիտրոն, խնձոր, տանձ: Իսկ ոսկեզօծ մոմերն էլ ավելի տոնական տեսք կտան ամանօրյա սեղանին…

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: