ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող երկրի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային պայմանագիրը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ջերմությամբ է հիշում հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովը, որը հաջողված էր թե´ բովանդակային, թե´ կազմակերպչական, թե՛ մասնակցության առումով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՖՄԿ-ՀՀ համագործակցությունը և ընդգծել, որ կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանը կներդնի առավելագույն ջանքերը՝ ՖՄԿ առջև դրված խնդիրների լուծման, դրա հետագա զարգացման և միջազգային ասպարեզում հեղինակության բարձրացման ուղղությամբ:

Ադամա Ուանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար և մեծ հաջողություն համարել Երևանում ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի ամենաբարձր մակարդակով կազմակերպումը՝ ընդգծելով Հայաստանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անձնական ջանքերն այդ գործում: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը մեծ դեր ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայում և կշարունակի ունենալ ապագայում:

ՖՄԿ ադմինիստրատորը նշել է, որ Հայաստան է եկել հատուկ առաքելությամբ. Հայաստանի՝ որպես կազմակերպությունում նախագահող երկրի գործառույթների մեջ է մտնում ՖՄԿ նոր գլխավոր քարտուղար Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոյի պարտականությունների ստանձնման առնչությամբ աշխատանքային պայմանագրի ստորագրումը, և ըստ սահմանված ընթացակարգի՝ այն ստորագրում է նախագահող երկրի ղեկավարը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՖՄԿ-ում նախագահող երկրի ղեկավար, ստորագրել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային պայմանագիրը և հանձնել կազմակերպության ադմինիստրատորին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    9 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: