ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոսովոյի բանակի ստեղծումը բացառում է Բելգրադի և Պրիշտինայի միջև քաղաքական փոխզիջման հնարավորությունը. ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Washington Times

Կոսովոյի բանակի ստեղծումը բացառում է Բելգրադի և Պրիշտինայի միջև քաղաքական փոխզիջման հնարավորությունը, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ` հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Կոսովոյի բանակի ստեղծումը խաթարում է Կոսովոյի խնդրի լուծման երկարատեւ միջազգային ջանքերը, օբյեկտիվորեն բացառում է Բելգրադի և Պրիշտինայի միջեւ երկու կողմերի համար ընդունելի հիմքերով քաղաքական փոխզիջման հնարավորությունը», - ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին ասել է Լուկաշևիչը:

Նա հավելել է, որ այս միջոցառումը բազմակի անգամ մեծացնում է Արեւմտյան Բալկաններում արյունահեղության կրկնության հավանականությունը:

Հիշեցնենք, որ Կոսովոյի խորհրդարանն ավելի վաղ հավանություն էր տվել  Կոսովոյի անվտանգության ուժերը լիարժեք բանակի վերափոխելու օրինագծերի փաթեթին: Նախատեսվում է, որ Պրիշտինայի զինված ուժերը բաղկացած կլինեն 5000  զինծառայողներից և 3000 պահեստայիններից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: