ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Չինաստանում ընտրել են տարվա հիերոգլիֆները

http://turj.ru

«Ձգտում»-ը եւ «դուրս գալ»-ը դարձել են անցնող 2018 թվականի հիերոգլիֆներն ամենամյա ինտերնետ-քվեարկության արդյունքներով, որն անցկացվել Է Չինաստանի մոնիթորինգի եւ հետազոտությունների պետական լեզվաբանական կենտրոնի աջակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ձգտել» հիերոգլիֆը, որը նաև ունի «ոգեշնչվել», «առաջ նետվել», «ինքնամոռաց աշխատել» իմաստները, դարձել Է տարվա հիերոգլիֆը ներքին թեմատիկայի առումով:

Մասնագետների կարծիքով՝ դրա պատճառն այն Է, որ արդի բուռն դարաշրջանում պայքարն ու դեպի առաջ ձգտումը յուրատեսակ երջանկություն են: «Դուրս գալ» հիերոգլիֆը, որը նաև կարելի Է թարգմանել որպես «ընկրկել», «հետ քաշվել», «հրաժարվել», տարվա հիերոգլիֆ Է դարձել միջազգային թեմատիկայի առումով: Փորձագետները դա բացատրում են այն բանով, որ «դուրս գալ» բայը 2018 թվականին «ցնցեց» գործնականում ամբողջ մոլորակը:

ԱՄՆ-ն 2018 թվականին առաջին տեղն Է զբաղեցրել «դուրս գալու» որոշումներով, դրանց թվում են դուրս գալու որոշումներն Իրանի հետ միջուկային գործարքից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, Փոստի համաշխարհային միությունից: Պակաս կարևոր չի դարձել Brexit-ը՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից: Եվս մեկ անակնկալ «դուրս գալ» դարձավ Կատարի դուրս գալն ՕՊԷՔ-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 39%
Քամի՝ 13 կմ/ժ
19 C°
 
14°  29° 
20.09.2019
16°  29° 
21.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը