ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանի ու Ստանիսլավ Զաասի միջև հանդիպում չի նախատեսվում

armenpress.am

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի նախատեսվում: Եթե մինչև հիմա հանդիպում  տեղի չիունեցել, ապա նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասաց նա:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ կոնսենսուսով կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրա թեկնածությանը համաձայնել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ռուսաստանի նախագահները: Զասն այցելել է այդ երկրներ և հանդիպել նախագահների հետ:

«Հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում, արդյունավետ ու օգտակար ինձ համար»,-ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը: Նա հայտնել է, որ հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ երկրների առաջնորդները խոսել են տարածաշրջանում իրադրության ու կազմակերպության գործունեության իրենց գնահատականների մասին: «Կարծում եմ՝ մնացած օրերի ընթացքում կամ գալիք տարվա առաջին օրերին բոլոր իրավական գործընթացները կիրականացվեն և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում», -նշել է Զասը: Հարցին, թե արդյոք ծրագրվում է հանդիպում Հայաստանի ղեկավարության հետ՝ նա պատասխանել է. «Պատրաստեմ Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմար ժամանակ մեկնել այնտեղ ու հանդիպել նրա, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ, քննարկել այն հնարավոր հարցերը կամ խնդիրները, որոնք տեսնում են կառույցի գործունեության մեջ, և հետագայում աշխատել այդ հարցերի շուրջ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: