ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը հնարավոր ամեն բան կանի Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար. Զախարովա

mid.ru

Ռուսաստանը հնարավոր ամեն բան կանի Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար, բայց ժամանակային խնդիր պետք չէ դնել։ Այսօր այս մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ղարաբաղյան հակամարտությունը 2019-ին լուծվի` հաշվի առնելով Բաքվի լավատեսությունն այս հարցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

«Մենք ժամանակային խնդիր չենք դնում, միշտ կողմ ենք եղել շուտափույթ լուծմանը և բոլոր միջոցները կձեռնարկենք դրա համար»,- ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

Զախարովան հստակ ժամկետ չի նշել, միայն ասել է, որ «պատմությունը երկար է, հակամարտությունը` երկարատև»։

«Բայց այն, ինչ կախված է ռուսական կողմից` և՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, և՛ որպես երկիր, որը Հայաստանի ու Ադրբեջանի հետ ընդհանուր պատմություն ու անցյալ ունի, անհրաժեշտ ամեն բան կանի»,- ավելացրել է Զախարովան։

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայերին բարձր մակարդակով ինքնակառավարման իրավունք տալ։ Ադրբեջանցի նախարարը կարծում է, որ հակամարտության կարգավորումից հետո երկու համայնքները պետք է ապրեն միասին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: