Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2018-ին

2018-ը Թուրքիայի համար բարդ տարի էր՝ նախագահական ընտրություններ, տնտեսական խնդիրներ երկրի ներսում, արտաքին քաղաքական մարտահրավերներ՝ ի դեմս ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների, Սիրիա ու քրդական խնդիր և այլն:
Հունիսին երկրում տեղի ունեցան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթանակ տարավ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ձայների 52.5%-ով: Ընտրությունների արդյունքները սպասելի էին: Թուրքական գործող ղեկավարությունը շարունակեց պահպանել իր դիրքերը, ինչով էլ պայմանավորված՝ էական փոփոխություններ տեղի չունեցան նաև երկրի արտաքին քաղաքական կուրսի ու որդեգրած մոտեցումների մեջ:
2018-ին ևս Թուրքիան ջանք չէր խնայում՝ ամրապնդելու համար իր դիրքերը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում: Տարին սկսվեց Սիրիայում թուրքական զինված ուժերի հատուկ գործողությամբ, որ ստացավ «Ձիթենու ճյուղ» անվանումը: Գործողությունն ուղղված էր քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության և դրա ռազմական թևի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» դեմ: Թուրքիան այս գործողությունը բացատրեց ՆԱՏՕ-ի հարավային սահմանները պաշտպանելու, ինչպես նաև Թուրքիայի սահմանին ահաբեկչական միջանցքի ձևավորումը կանխելու մտադրությամբ:
Ամբողջ տարվա ընթացքում սիրիական ճգնաժամի թեմայով պարբերաբար տեղի ունեցան տարբեր մակարդակներով հանդիպումներ Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի միջև: Մարտին Աստանայում տեղի ունեցավ փորձագիտական հանդիպում Թուրքիայի, Իրանի ու ՌԴ-ի արտգործնախարարների մասնակցությամբ, որտեղ Թուրքիան հանդես եկավ սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումները գտնելու կոչով:
Արդեն ապրիլին Թուրքիայում տեղի ունեցավ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումը, ինչին հաջորդեցին քննարկումները արտգործնախարարների մակարդակով: Ընդհանուր առմամբ, կողմերը իրենց հավատարմությունը հայտնեցին Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերին, խնդրի կարգավորմանը՝ Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա, ինչպես նաև հակամարտության կարգավորմանը՝ քաղաքական երկխոսության միջոցով:
Աշնանը Սիրիայի հարցով եռակողմ ձևաչափով հանդիպում եղավ Իրանում, որտեղ ի հայտ եկան կողմերի ունեցած որոշակի տարաձայնությունները, մասնավորապես՝ սիրիական Իդլիբի հարցում, որտեղ, ավելի ուշ՝ Սոչիի հանդիպման արդյունքներով, որոշում ընդունվեց ստեղծել ապառազմականացված գոտի:
ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կայուն զարգացման միտումներ են դրսևորել 2018-ի ողջ ընթացքում: Տարվա կարևոր իրադարձություններից էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի եռօրյա պաշտոնական այցը Ռուսաստան: Բացի բովանդակային քննարկումներից, այցը կարևոր էր սպասվող Պուտին-Էրդողան հանդիպման նախապատրաստական աշխատանքների տեսանկյունից: Արդեն ապրիլին տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկօրյա այցը Անկարա: Հանդիպման օրակարգում թուրք-ռուսական հարաբերությունների խորացումն էր երկկողմ կարևորություն ունեցող այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ սիրիական ճգնաժամը, տնտեսական նախագծերի իրականացումը, այդ թվում՝ C-400 զենիթա-հրթիռային համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի կողմից և այլն: Ռուս-թուրքական հարաբերություններում մերձեցման դինամիկան շարունակվեց մինչև տարեվերջ:
ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները 2018-ին լարված բնույթ են կրել: Թուրքիան շարունակում էր պնդել, որ ամերիկյան ռազմական ներկայությունը Սիրիայում և աջակցությունը քրդերին ուղղակի հարված է իրեն և տարածաշրջանին: Հարաբերությունները ավելի սրվեցին տարվա երկրորդ կեսին: Հուլիս-օգոստոս ամիսներին երկկողմ հարաբերությունների օրակարգ բերվեց Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու հարցը: Այս հարցում Թուրքիան ի վերջո ընդառաջ գնաց ամերիկյան կողմի պահանջներին և հոկտեմբերին թուրքական դատարանը ազատ արձակեց Բրանսոնին: Ենթադրվում էր, որ սա լավ ազդակ կարող է լինել երկկողմ հարաբերությունների բարելավման, պատժամիջոցների չեղարկման ճանապարհին, սակայն դա տեղի չունեցավ: ԱՄՆ-ն ոգևորված չէր ռուս-թուրքական, թուրք-իրանական հարաբերությունների մերձեցմամբ, ինչպես նաև Ստամբուլում Սիրիայի հարցով քառակողմ գագաթաժողովի անցկացմամբ, որին մասնակցում էին Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները և որին հրավիրված չէր ամերիկյան կողմը:
Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը սրվեց նաև Թուրքիայում սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության դեպքից հետո: Թուրքիան պաշտոնապես հայտարարեց, որ սպանությունը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում՝ բոլոր սլաքները ուղղելով դեպի Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը, ում ամեն գնով փորձում էին պաշտպանել ամերիկացիները՝ որպես տարածաշրջանում իրենց հիմնական ու վստահելի դաշնակից:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր նշանակություն կարող է ունենալ արդեն տարեվերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ զորքերը Սիրիայից դուրս բերելու վերաբերյալ, ինչը լուրջ հուզումներ ու քննարկումներ առաջ բերեց հենց ԱՄՆ-ում՝ դեմոկրատների ու հանրապետականների միջև:
Թուրքիան քայլեր ձեռնարկեց վերակենդանացնելու հարաբերությունները նաև Եվրամիության հետ, սակայն դեռ վաղ է խոսել կառուցողական երկխոսության հասնելու մասին: Տարվա հենց սկզբից վերսկսվեցին բանակցություններն ու քննարկումները Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով: Փետրվարին տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրիմի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպման արդյունքներն ամփոփելիս՝ թուրք պաշտոնյան նշեց, որ թուրք-գերմանական հարաբերությունները ընդհանուր առմամբ կարգավորված են: Սակայն եվրոպական կողմը հերթական անգամ բարձրաձայնեց իր չափորոշիչներին Թուրքիայի անհամապատասխանության մասին հունիսին՝ երկրում նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Չնայած կոպիտ խախտումներ դիտորդների կողմից չարձանագրվեցին, սակայն նրանք շարունակում էին պնդել, որ ընտրություններն անց են կացվել թեկնածուների միջև անհավասար պայմանների առկայությամբ, ինչպես նաև երկրում տիրող արտակարգ դրության պայմաններում:
Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր էր սեպտեմբերին կայացած Էրդողանի պետական այցը Գերմանիա: Արդյունքները, սակայն, փաստեցին մի բան. որոշ հարցերում երկխոսությունը հնարավոր է, սակայն էական տարաձայնությունները դեռ հարթված չեն:
Նոյեմբերի 22-ին Բրյուսելում վերսկսվեցին բարձր մակարդակով քննարկումները Թուրքիա-ԵՄ ձևաչափով, որոնց ընթացքում քննարկվեցին, մասնավորապես, Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության, Մաքսային միության և մի շարք այլ հարցերում երկկողմ հարաբերությունները: ԵՄ-ն վերահաստատեց իր մոտեցումը՝ ընդունել Թուրքիային միայն եվրոպական չափորոշիչներին լիարժեք համապատասխանության դեպքում, ինչի իրականացման հարցում բավարար չի գնահատում Թուրքիայի քայլերը:
Ինչպես և արտաքին քաղաքականության մեջ, Թուրքիայի ներքին կյանքում նույնպես բարդ տարի էր: 2018-ը դրական տեղաշարժեր չարձանագրեց ներքին բռնաճնշումների ու հետապնդումների առումով: Հարկ է փաստել, որ 2018-ին ևս Թուրքիան աշխարհի պետությունների շարքում առաջին տեղն էր գրավում կալանավորված լրագրողների թվով՝ իր հետևում թողնելով Չինաստանին ու Եգիպտոսին: Թուրքիայում 2018-ի ընթացքում կալանավորվել է 68 լրագրող:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքերը ևս մեկ հին հայկական եկեղեցի են վաճառքի հանել Հայտարարությունում, որտեղ մանրամասներ չկան եկեղեցու անվան և վայրի մասին, նշվում է, որ պատմական եկեղեցին կարող...
- C-400-ից հրաժարվելը չափազանց խնդրահարույց կլինի․ Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարը նաև հաստատել է, որ Թուրքիան C-400 պաշտպանական համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի...
- Դինքի սպանության գործով ձերբակալվել է ժանդարմերիայի ևս 1 սպա Օրեր առաջ թուրքական դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով ձերբակալվել էին նաև ժանդարմերիայի հետախուզության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին Էրդողանի հասցեին մեղադրանքների պատճառով Լրատվականի տվյալնելով՝ իրանցի դիվանագետին հաղորդել են Անկարայի արձագանքը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին...
- ԵՄ-ի ղեկավարները կարող են քննարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները Ցավոք, ամեն անգամ տեղի են ունենում նոր սադրանքներ, ուստի դա Թուրքիայի ձեռքում Է: Եթե մինչև դեկտեմբեր Թուրքիայից...
-
18:19
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում
-
18:04
Հայաստանի և Արցախի պաշտոնյաները կունենան արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու միասնական օրակարգ
-
17:35
ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են համակարգային խնդիրները
-
16:46
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
-
16:22
Բայդենը ծագումով քուրդ է և նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել. թուրք նախկին պատգամավոր
-
16:15
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ
-
16:04
Հունվարի 26-28-ը Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով
-
15:02
ԱՀԿ-ն գնահատել է COVID-19-ի բրիտանական շտամի պատճառով մահացությունների աճի վերաբերյալ տվյալները
-
14:37
Արցախի ՊԲ–ն հերոսական դրվագներ է հրապարակել
-
14:11
Արցախում ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում. պայթյունի ձայնն ուժեղ է լինելու
-
14:03
Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն
-
13:29
«Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» ֆիլմի պրեմիերան այսօր՝ ռուսական Առաջին ալիքով
-
12:06
50 հազար 521 հայրենազրկված արցախցի փոխադրվել է Ստեփանակերտ
-
11:29
Մենք ինչ-որ բան կանենք, սակայն ոչ հիմա. Թրամփը շփվել է զրուցել է մամուլի հետ
-
11:27
Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 165909-ի
-
10:26
Լուսադեմին Աշոցքում գրանցվել է մինչև -35 աստիճան սառնամանիք
-
09:44
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
01:29
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները հանդես են եկել հայտարարություններով՝ ի աջակցություն Արցախի
-
23:13
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել լիբանանցի երկու հայերի նկատմամբ, որոնք գերի են ընկել Արցախում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 3 կմ/ժ