Ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկում չի եղել. Փաշինյանը պատմեց մոսկովյան այցից (տեսանյութ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Մոսկվայից և անմիջապես «լայվ» մտել՝ պատմելու ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից, քանի որ ասաց՝ «Գիտեմ՝ շատ մեծ հետաքրքրություն կա հանդիպման նկատմամբ, և չցանկացա, որ ինֆորմացիոն վակուումի վիճակը շարունակվի»։ News.am-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ Պուտինի հետ քննարկել են հարաբերությունների շատ լայն շրջանակ․ «Այսօրվա խոսակցությունը հիմնականում վերաբերում էր մեր հարաբերությունների զարգացման հետագա ռազմավարությանը, և կարող եմ արձանագրել, որ ըստ էության այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ մեծ հաշվով այդ քննարկումը մինչև այժմ եղած քննարկումների ամփոփումն էր․ «Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ հանդիպման մթնոլորտը շատ դրական էր, և դուք երևի տեսաք, որ հենց հանդիպման սկզբում էլ ես անդրադարձա նրան, որ մեր հանդիպումները ՌԴ նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում, և դա խոսում է մեր հարաբերությունների առանձնահատուկ և ռազմավարական բնույթի վերաբերյալ»։ Այնուամենայնիվ, Փաշինյանն ընդգծեց, որ այդ հարաբերություններն այնքան ընդգրկուն են, որ հանդիպման ընթացքում չեն հասցրել քննարկել ընդհանուր օրակարգի բոլոր հարցերը։
Նա ասաց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չեն ունեցել, բայց կարճ քննարկել են ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը․ «Մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք այս իրավիճակը չի նախատեսում, հետագայի համար նախատեսենք կոնկրետ իրավիճակներ, որպեսզի այսպիսի բանավեճեր չկանոնակարգվածության վերաբերյալ տեղի չունենան»։
Գազի գնի վերաբերյալ, Փաշինյանն ասաց, որոշում չկա․ «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով, իհարկե արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է, և այդ զգայունությունը գիտակցում են թե ՀՀ կառավարությունում, թե Ռուսաստանի Դաշնությունում, բայց ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»։
Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այսպիսի ամեն հանդիպումից հետո մեր երկրների հարաբերությունները հարստանում են նոր բովանդակությամբ․ «կամ ավելի ճիշտ՝ դե ֆակտո գոյություն ունեցող բովանդակությունը կոնկրետ ձևակերոպում է ստանում, և այդ բովանդակության վերաբերյալ մեզ՝ ՌԴ նախագահի հետ հաջողվել է հասնել ընդհանուր ըմբռնման»։ Նա հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ սա մի նոր շրջան է, որովհետև «քաղաքական այն իրադարձությունները, որոնք ՀՀ-ում տեղի ունեցան ապրիլ-մայիս ամիսներին, դեկտեմբերի 9-ի ընտրություններում ստացան ամփոփում, քաղաքական իրավիճակն արձանագրվեց, և այս արձանագրման վրա մենք պետք է կառուցենք նոր հարաբերություններ»։ Նա նշեց, որ 8 ամիսները բավարար եղան՝ ամփոփելու ՌԴ-ի հետ հարաբերությունների հետհեղափոխական, նախաբանային փուլը և մտնելու ավելի բարձր մակարդակի հարաբերությունների կառուցման փուլ։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
