ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աբու Դաբիի փառատոնում Ադրբեջանն իր տաղավարը ներկայացրել է արցախյան «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տեսքով. arcakh24.info

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում քաղաքի նախկին էմիր և Էմիրությունների նախկին նախագահ շեյխ Զայդ իբն Սուլթանի պատվին ամեն տարի անցկացվում է պատմամշակութային ժառանգությանը նվիրված փառատոն:

Ինչպես նշում է arcakh24.info կայքը, այս տարի փառատոնում Ադրբեջանն իր տաղավարը ներկայացրել է արցախյան հանրահայտ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տեսքով, որի ներսի և դրսի կողմերում կախված են եղել ազգային հագուստի, գորգերի, ճաշատեսակների և զարդերի նմուշները: 

Նշենք, որ «Մե՛նք ենք մեր սարերը»‐ը հուշարձանը, որը շատերին հայտնի է «Պապիկ-տատիկ» անվանումով, տեղադրվել է 1967 թվականին: Արձանի քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանըճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    18 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: