Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և շնորհավորել զինծառայողների Ամանորը (լուսանկարներ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ տոների նախաշեմին այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին, այդ թվում՝ հայրենական արտադրության: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:
Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնել նվերներ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ լինելը, որովհետև այն բովանդակությունը, որ խորհրդանշում է մեր այսօրվա հավաքույթը, թերևս ամենակարևոր բովանդակությունն է մեր պետության, ժողովրդի համար: Այդ բովանդակությունը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումն է և մեր ժողովրդի երազանքների իրականացումը՝ որպես առաքելություն:
Ես ուզում եմ մի բան ասել, որպեսզի հստակ լինի մեզնից յուրաքանչյուրի համար. Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրը և նպատակը շատ պարզ է՝ քաղաքական գործունեության ընթացքում որպես կառավարություն առավելագույնը պաշտպանել մեր ազատամարտիկների և Զինված Ուժերի ձեռքբերումները, որովհետև մենք չենք կարող այդ ձեռքբերումներին վերաբերվել որպես սովորական բանի, որպես սովորական իրադրության: Մենք այդ ձեռքբերումներին վերաբերվում ենք որպես մեր ժողովրդի պատմական հնարավորություն, որը մեր ամենօրյա կյանքում յուրաքանչյուրս մեր դիրքում պարտավոր ենք պաշտպանել, պահպանել և դրա համար անել առավելագույնը, որպեսզի մեր նահատակների առաջ կարողանանք կանգնել պարզ ճակատով և չամաչել: Բայց մենք նաև պետք է հասկանանք, որ դա սովորական խնդիր չէ և այդ խնդրի լուծումը մեզնից յուրաքանչյուրից պահանջում է առանձնահատուկ ջանք, առանձնահատուկ պատասխանատվություն: Նաև մեր այսօրվա շրջայցը ցույց է տալիս, որ մեր երկրում, Զինված Ուժերում այդ պատասխանատվությունը կա և մեր խնդիրն է այդ պատասխանատվության բարձր զգացումը հնարավորինս ինստիտուցիոնալ տարածման արժանացնել:
Տեսեք, մենք գործ ունենք մի դիրքի հետ, որի կառուցման գործում մեր հայրենակից բարերարն իր ներդրումն է ունեցել, զինվորական ղեկավարությունը՝ իր, քաղաքական ղեկավարությունը՝ իր և մենք այս համագործակցությամբ ստացել ենք իրավիճակի որոշակի բարելավում:
Վերջերս ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստ, որը տևել է մի ամբողջ օր: Նիստում կայացվել են շատ կարևոր որոշումներ, որոնց մեջ առանցքային նշանակություն է ունեցել այն, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր զինվորականների սոցիալական պաշտպանվածության մակարդակի վրա: Մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր զինվորների ծառայության պայմանների վրա, ընդ որում, մենք խոսում ենք ոչ միայն գործող սպաների, այլև զինվորական թոշակի անցած անձանց մասին:
Իհարկե, բանակի հզորության մեծագույն գործոնը հզոր և ամուր թիկունքն է, հզոր և ամուր հանրությունը, որն առաջին հերթին հավատում է ինքն իրեն, հավատում է իր Զինված Ուժերին, կառավարությանը և ի վերջո հավատում է Աստծուն, ինչը պակաս կարևոր չէ, քանի որ նույնիսկ ամենամեծ նյութական ապահովվածության պայմաններում առանց հավատի հնարավոր չէ որևէ հաջողության, նվաճման հասնել:
Առաջարկում եմ բաժակ բարձրացնել այս ամբողջության համար, այն բանի համար, որ մեզնից յուրաքանչյուրն իր դիրքում իր ծառայությունը կատարի: Ի վերջո, սա մարտական դիրք է, բայց շատ կարևոր է, որ բոլորս հարցերին մոտենանք այնպես, որ նույնպիսի մարտական դիրք է վարչապետի աշխատասենյակը, մարզպետի աշխատասենյակը, համայնքի ղեկավարի աշխատասենյակը, նույնպիսի մարտական դիրք է այն դասասենյակը, որտեղ մտնում է ուսուցիչը:
Մեր խնդիրն է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն իր մարտական դիրքում պատրաստ լինի նույնպիսի զոհողությունների, ինչպես մեր զինվորը, որն աչալուրջ կանգնած է շոգին, ցրտին, կենցաղային այսպիսի պայմաններում: Եթե մեզնից յուրաքանչյուրն իր ծառայությանն այսպիսի ընկալում և մոտեցում ցուցաբերի՝ համոզված եմ՝ հենց այդ հանգամանքի բերումով հարյուրավոր հարցեր կլուծվեն: Ես խմում եմ մեր բոլոր մարտական դիրքերի կենացը, ես խմում եմ նրա համար, որ յուրաքանչյուրս մեր մարտական դիրքում լինենք այնպիսին, որպեսզի արժանի լինենք մեր նահատակներին, զինվորներին, մեր անցյալին և սերունդներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 2,06 կմ/ժ