ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանում սկսված համազգային գործադուլին մասնակցում է շուրջ 200 մլն մարդ

Հնդկաստանում շուրջ 200 մլն մարդ Է մասնակցում համազգային գործադուլին, որը հունվարի 8-ին սկսվել Է մի շարք համազգային արհմիությունների ու ձախ շարժումների կոչով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչ արհմիությունների ղեկավարներին:

Բողոքի մասնակիցները կարգախոսներ են առաջադրել արդյունաբերության տարբեր ճյուղերում նվազագույն աշխատավարձի և թոշակների բարձրացման, սոցիալական պայմանների բարելավման, գործազուրկ երիտասարդության համար աշխատատեղեր բացելու և այլ պահանջներով: Գործադուլավորները կենտրոնական կառավարությանը մեղադրում են աշխատավորների շահերը պաշտպանելուց հրաժարվելու մեջ: Ակցիային միացել են նաև գյուղացիական և ֆերմերային մի քանի միավորումներ: Երկրի մի շարք տարածաշրջաններում բողոքի ակցիաների մասնակիցները փակում են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները: Արևմտյան Բենգալիայի և Քերալայի նահանգներում ընդհարումներ են եղել ոստիկանության հետ: Ինչպես նշում են հնդկական ԶԼՄ-ները, գործադուլը կարող Է ազդել քաղաքային, միջազգային և երկաթուղային տրանսպորտի, բանկային հատվածի, ապահովագրական ընկերությունների, հեռահաղորդակցությունների աշխատանքի վրա: Մի քանի շրջաններում փակվում են դպրոցները և ուսումնական այլ հաստատություններ: Քաղաքներում փակվել են բազմաթիվ խանութներ, կրպակներ ու գրասենյակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: