ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

Armtimes.com

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար (մյուսների համար՝ դժվարանցանելի):

Դժվարանցանելի է Մ-3 ավտոճանապարհի Երևան-Ապարան հատվածը:

Արագածոտնի մարզի Ապարանի (փակ են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները) և Արագածի տարածաշրջաններում ձնաբուք է:

Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի (դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները) տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: