ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպես են Ադրբեջանում սպանում բլոգերներին. Լապշինը մանրամասներ է ներկայացրել Բաքվի բանտից

© РИА Новости / Sputnik Азербайджан/

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատության մեջ հայտնված ռուս և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում պատմել է Բաքվի բանտում ադրբեջանցի բլոգերի սպանության մասին:

«Ես ճանաչում եմ երկու ադրբեջանցի բլոգերի, երկուսի անունն էլ Մեհման է:

Մեհման Գալանդարովի հետ ծանոթացել եմ 2017-ի ապրիլի վերջին: Վերջինս դաժանաբար սպանվել է  Բաքվի Քուրդահանի բանտում, և ես վերջինն եմ եղել, ով տեսել է նրան կենդանի ժամանակ: Ինձ այդ ժամանակ պահում էին այդ նույն բանտում: 

Մեհմանի հետ հանդիպել եմ պատահաբար: Ինձ բանտապահները ուղեկցում էին բանտի ղեկավար Ռաշիդ Սաֆարովի մոտ: Ինձ կանգնեցրին դեմքով դեպի պատը, իսկ ինձանից մի քանի մետր այն կողմ մեկ այլ բանտարկյալ էր կանգնած` նույնպես դեմքով դեպի պատը:

Նա ասաց. «Ալեքսա՛նդր, ողջո՛ւյն: Ես էլ եմ բլոգեր: Դու ինձ հավանաբար չգիտես, բայց ես քեզ տեսել եմ հեռուստացույցով: Իմ անունը Մեհման է: Օգնիր ինձ, նրանք ինձ այստեղ կսպանեն»:

Ես նրան պատասխանեցի, որ չեմ պատկերացնում, թե ինչով կարող եմ օգնել, որովհետև ինքս էի առևանգված և անօրինակ կերպով էի պահվում այդտեղ:

Մենք այլևս չկարողացանք խոսել, բանտապահները կոպիտ ձևով հրամայեցին, որ ձայներս կտրենք:  

Միակ բանը, որ ես կարող էի անել նրա համար, իր մասին տեղեկության փոխանցումն էր Ռուսաստանի ու Իսրայելի դեսպաններին, որոնք ինձ այցելում էին բանտում: Արդեն երբ ազատվեցի ադրբեջանական գերությունից ու վերադարձա Իսրայել, սկսեցի փնտրել այդ մարդուն:  Ես ադրբեջանցի մի քանի ընկերներիցս հարցրեցի նրա մասին և նրանք ասացին, որ այդ անձը բաքվեցի բլոգեր Մեհման Գալանդարովն է, որը դատապարտվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ քննադատական հրապարակումների համար: Պարզվեց, որ բլոգերը գազանաբար սպանվել է բանտի միջանցքում մեր պատահական հանդիպումից ընդամենը երեք օր անց: Իշխանությունները հայտարարեցին` իբր վերջինս «կախվել է»… Այնուհետև նրան հուղարկավորել են քաղաքային գերեզմանատանը:

Հարազատներին մի քանի օր շարունակ հրաժարվել են հայտնել, թե ինչ է տեղի ունեցել: Չնայած լուրջ սկանդալին, Բաքվի իշխանությունները կարողացան «քողարկել» գործը, և հանցագործությունն այդպես էլ չբացահայտվեց: Մարդասպանները մնացին անպատիժ: Հետաքրքիր է` նրան սպանել են նույն այն հանցագործնե՞րը, որոնք չորս ամիս անց փորձում էին ինձ խեղդամահ անել այդ նույն բանտում»,- գրել է Լապշինը:

Նա նաև պատմել է ադրբեջանցի երկրորդ բլոգեր Մեհման Հուսեյնովի մասին, ում հետ անձամբ ծանոթ չի եղել:

«Նրա մասին գիտեի լրատվամիջոցներից: Ներկայումս նրան նույնպես պահում այդ նույն Քուրդահանի բանտում»,- գրել է Լապշինը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: